...

Լավագույն շոուն կլինի

Լավագույն շոուն կլինի

«Բարգավաճ Հայաստանը» վրդովվել է Արայիկ Հարությունյանի հետևյալ խոսքերից և որոշել է նրան դատի տալ. «Մի խումբ կոտայքցիներ կսովորեն հարգել դիմացինին, ղեկավարել սեփական հորմոնները, սիրել եկեղեցին և այլևս եկեղեցու տարածքում չի լինի բռնություն օտարի հանդեպ»:

«ՉԻ». Մնում է հուսալ, որ «Բարգավաճի» փաստաբանները տուրք կտան հոնորարին և չեն համոզի չդիմել դատարան:

Իսկ դատական գործընթացը կվերածվի ամենահետաքրքիր շոուներից մեկին, որը երբևէ տեղի է ունեցել Հայաստանում:

Բարգավաճականները պնդում են, որ սա վիրավորանք է մարզի ամբողջ բնակչությանը: Պատկերացնո՞ւմ եք՝ խեղճ դատարանը ստիպված է լինելու ուսումնասիրել ամբողջ դատական արխիվը և պարզել, թե քանի նման դեպք է արձանագրվել Կոտայքում, երբ բռնաբարությունը տեղի է ունեցել եկեղեցու տարածքում: Եվ հետաքրքիր կլինի, եթե պարզվի, որ նման դեպք արձանագրվել է միայն մեկ անգամ՝ հեռավոր 1979 թվականին:

Միայն այդ կուսակցությունում կորոշեին արձագանքել անհասցե մեղադրանքին և իրենց վրա վերցնել այդ խոսքերը: Շեֆի թասիբը պետք է պահել, բայց ոչ թե նրան պաշտպանելով, այլ էլ ավելի անհարմար դրության մեջ դնելով նրան:

Եվ, ի վերջո, եթե այդքան զգայուն եք անհասցե քննադատության նկատմամբ, ինչո՞ւ դատի չտվեցիք ավելի առարկայական «Դոդի Գագո» վիրավորանքի համար: Թե՞ փաստաբանները համոզեցին, որ չեք կարողանա դատարանին հակառակում համոզել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1186 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ