...

2008-ին Մամիջանյանը դեմ էր հանրապետականների պապիջանյանին

2008-ին Մամիջանյանը դեմ էր հանրապետականների պապիջանյանին

«Այդտեղ որևէ գաղտնիք չկա, ես այնտեղ եմ եղել Մարտի 1-ին՝ որպես ցուցարար, և երբ Նիկոլ Փաշինյանն իջնում էր Հրապարակի կողմից, բոլորը ծափահարում էին, մենք էլ դպրոցական ընկերներով այնտեղ էինք: Բոլորս ծափահարում էինք, որովհետև նա այն ժամանակվա հարթակից խոսողներից միակն էր, որ վերջապես իջավ ժողովրդի մոտ, և պարոն Փաշինյանն իրեն բնորոշ ոճով՝ ագրեսիվ և կոպիտ, ասաց՝ ի՞նչ եք ծափ տալիս, քարեր և փայտեր հավաքեք: Սա բառացի եմ մեջբերում, ոչ մի տառ չեմ փոխում: Իրեն ողջունող մարդկանց Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ի՞նչ եք ծափ տալիս, քարեր և փայտեր հավաքեք: Դե, թող հիմա ինքը ինձ պատմի՝ ինչ երթ է անում Մարտի 1-ին»,- 168.am կայքի հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

«ՉԻ». Հեղափոխության ձեռքբերումն այն է, որ նման երիտասարդները ներկայումս ոչ թե պատգամավոր կամ նախարար են, այլ ընդամենը ցուցարար Սարգսյանի բարձրախոս պահող:

Եթե ոչինչ չփոխվեր, ապա Մամիջանյանը ներկայումս կլիներ ԱԺ ինչ-որ հանձնաժողովի նախագահ: Հաստատ պնակալեզությամբ և դեմագոգիայի շնորհով չի զիջում Աշոտյանին, Շարմազանովին կամ Կարեն Ավագյանին: 

Իհարկե, նորություն չէ երիտասարդի ասածը: Այս, իրենց կարծիքով «հուժկու» փաստարկը խոսում է այն ժամանակվա ընդդիմության «մեղավորության» և նախկին իշխանության «անմեղության» մասին:

Բայց, ի դժբախտություն Մամիջանյանի, մարդկանց հիշողությունն այդքան կարճ չէ: Մինչև փայտեր և ձողեր հավաքելու կոչեր անելը Մամիջանյանի քաղաքական հայրերը անհամաչափ ուժ էին կիրառել քնած ցուցարարների հանդեպ: Անհամաչափ ասելը քիչ է, բառիս բուն իմաստով դաժան ծեծի էին ենթարկել հազարավոր մարդկանց:

Եվ ինչ է ասում հանրապետականը: Ծեծվել էիք, գնայիք տուն՝ խոհանոցում պատմեիք: Ինչո՞ւ նորից հավաքվեցիք, չգիտեի՞ք, որ հանուն իշխանության մենք արյուն թափող ենք: Եվ քանի որ կրկին հավաքվել եք, ուրեմն դուք եք մեղավոր: Ահա այսպիսի այլասերված մտածողության կրող են երիտհանրապետականները:

Բայց Մամիջանյանի խոսքում կա նաև մի ուշագրավ բացթողում: Ինքը խոստովանում է, որ 2008 թվականին եղել է ցուցարար: Տեսնես, ինչո՞ւ էր ցույց անում: Հանկարծ չպատահի, որ ինքն էլ էր գտնում, որ Սերժ Սարգսյանը կեղծել է ընտրությունները և չի ընտրվել նախագահ:

Անհարմար բան է ստացվում: Բայց դա Մամիջանյանի և հանրապետականների պապիջանյանի ներքին խնդիրն է:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2182 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ