...

3 հարց Միշիկին

3 հարց Միշիկին

Միքայել Մինասյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ես հիմա աշխատում եմ «հեղափոխական եռերգություն» պայմանական անվանմամբ հրապարակախոսական ուրվագծի շարքի վրա։ Քանի որ ես 2018-ի հեղափոխությանը չեմ մասնակցել, դժվար է հասկանալ նրանց դրդապատճառները, ովքեր մասնակցել են դրան: Դրա համար էլ խնդրում եմ իմ այն ընթերցողներին, ովքեր մասնակցել են 2018 թվականի հեղափոխությանը Հայաստանում պատասխանել 3 հարցի.
1. Հիմա իմանալով այն, թե ինչով ավարտվեց 2018-ի հեղափոխությունը, կմասնակցեի՞ք արդյոք դրան ևս մեկ անգամ.
2. Համամի՞տ եք այն բանի հետ, որ հեղափոխությունն ու հետհեղափոխական զարգացումները Հայաստանին բերել են պարտության:
3. Համաձա՞յն եք արդյոք, որ ստեղծված իրավիճակից ելքը՝ նոր հեղափոխություն է Ձեր մասնակցությամբ»:

«ՉԻ». Չեք պատկերացնի, թե մենք ինչքան հարց ունենք ձեզ, բայց սահմանափակվենք նույնպես երեքով:

1. Եթե հեղափոխությանը չեք մասնակցել, ինչո՞ւ էին ձեր տրամադրության տակ գտնվող տարատեսակ քաղտեխնոլոգները և լրագրողները պնդում, թե դուք անմիջական մասնակցություն եք ունեցել հեղափոխության իրականացմանը: Մի հատ դրանց սանձեիք, թե 2018-ին դա ձեզ հարմար էր:

2. Համամի՞տ եք այն բանի հետ, որ ժամանակին չպետք է համակերպվեիք և մաս կազմեիք Սերժ Սարգսյանի թալանին:

3. Համաձա՞յն եք արդյոք, որ եթե ձեր սիրտն իսկապես հեղափոխություն է ուզում, ապա վարկաբեկված անձինք առաջնահերթ պետք է ձայնները կտրեն, այդ թվում՝ դուք:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   964 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ