...

Ամեն իշխանություն իր Միշիկը պետք է ունենա

Ամեն իշխանություն իր Միշիկը պետք է ունենա

«Իշխանությունների «սրտի» գործարար Նարեկ Նալբանդյանը բիզնես ոլորտից որոշել է մեդիադաշտ ներթափանցել». գրել է «ժողովուրդ» օրաթերթը՝ տեղեկացնելով, որ նորահայտ օլիգարխը որոշել է ուժերը նաև լրատվական հարթակում փորձել: «Ցանկանում է լրատվական կայք բացել, այս պահին զբաղված է խմբագրակազմ հավաքելով»,- թերթին փոխանցել է անանուն զրուցակիցը: Լրատվամիջոցը հիշեցրել է, որ Նալբանդյանը ձեռք է բերել Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելիս» հյուրանոցը, այնուհետ՝ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Ազգային ժողովի նմանությամբ կառուցված տունը։ Նա նաև ցեմենտի, հավկիթի, կոմբինացված կերերի բիզնեսով է զբաղվում։

Դե նորմալ է, ամեն իշխանություն պետք է իր Միշիկը ունենա։ Բիզնես անի, հարստանա, դառնա օլիգարխ, հետո սկսի իր ունեցած իշխանությունը իրացնել սեփական մեդիա, հետագայում մեդիահոլդինգի միջոցով։ Ձև անի, թե օգնում է իշխանությանը, բայց տակից ինտրիգների այնպիսի ինստիտուտ կառուցի, որ մի օր իշխանությունը փլուզի, ինքն էլ մնա փլատակների տակ։ Ի դեպ՝ ինչպես ժամանակին Միքայել Մինասյանը, այնպես էլ՝ Նարեկ Նալբանդյանն իր անձի շուրջ մի տեսակ գաղտնիության մթնոլորտ է ստեղծել։ Այսպես շարունակվելու դեպքում մի օր էլ իշխանության «գորշ կարդինալի» կարգավիճակին կհավակնի։

Իմիջիայլոց, լրատվամիջոց հիմնելու անհրաժեշտության մասին որպես կանոն մտածում են նրանք, ովքեր քաղաքական հավակնություններ ցուցաբերելու պլաններ ունեն։ Գոնե Հայաստանում այդպես է եղել։ Մնում է սպասել, թե քաղաքական երկնակամարում երբ կշողարձակի Նարեկ Նալբանդյանի աստղը։

Գոհար Վեզիրյան


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1945 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ