...

Ամերիկացու աչքե՜ր, սիրուն աչքե՜ր

Ամերիկացու աչքե՜ր, սիրուն աչքե՜ր

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ անդրադառնալով ապրիլի 24-ին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հայտարարությանը, ասել է. «Բայդենն, ըստ էության, «իշմար» տվեց, որ Հայաստանում պետական հեղաշրջումով իշխանափոխություն չի լինելու»:

«ՉԻ». Այս մեկը կարող ենք հաստատել: Հենց այդպես էլ եղել է: Դուք երևի ուշադիր չեք եղել, երբ Բայդենը իր ուղերձը կարդում էր, արանքում մի անգամ գյոզերով աչքով տվեց: Ընդ որում՝ աջ աչքով, ինչը Հայաստանում պետական հեղաշրջումով իշխանափոխությունը բացառելու իշմար է:

Եթե ձախ աչքը թարթեր, դա կնշանակեր, որ Հայաստանում իշխանափոխություն է լինելու, բայց ընտրությունների միջոցով:

Այ, եթե երկու աչքն էլ ճպպցներ, այստեղ տխուր վիճակ կստացվեր, դա Հայաստանում պետական հեղաշրջումով իշխանափոխություն անելու իշմար կլիներ: 

Դրա համար ենք ասում՝ որ Բայդենը խոսում է, միշտ ուշադիր հետևեք նրա աչքերի խաղին: Դրանից է կախված մեր իշխանությունների և ընդհանրապես՝ երկրի ապագան:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1129 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ