...

Ամոթալի պահեր եղել են

Ամոթալի պահեր եղել են

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով ԱԱԾ-ի պետի պաշտոնում իր գործունեությանը, ասել է. «Այո, ես բացթողումներ ունեցել եմ, բայց բացթողումներ, որից ես կամաչեմ, իմ ծառայության ընթացքում ես չեմ ունեցել»:

«ՉԻ». Բացթողումներ, իսկապես, բոլորն էլ կարող են իրենց պաշտոնավարման ընթացքում ունենալ: Այս առումով ոչ մի պաշտոնյա ապահովագրված չէ:

Բայց ահա ամաչելու պահով... Մի հեռակա հարց ուղղենք Արթուր Վանեցանին. կարո՞ղ է համաշխարհային պատմությունից գեթ մեկ դեպք ասել, որ պետության հատուկ ծառայության ղեկավարին գաղտնալսեն: 

Ավելին հարցնենք. Վանեցյանը գոնե մի դեպք գիտի՞, որ պետության հատուկ ծառայության ղեկավարին գաղտնալսեն ու գաղտնալսողին չհայտնաբերեն: Սա բացթողում չէ, սա՝ ամոթալի փաստ է:

Ամոթալի փաստ է նաև, որ հատուկ ծառայության ղեկավարը պաշտոնին հրաժեշտ տալուց անմիջապես հետո լքում է երկիրը և մեկնում օտար երկրներ: Հատուկ ծառայության համակարգում կան բազմաթիվ գրված և չգրված օրենքներ, որոնցից մեկն էլ այն է, որ ԱԱԾ նախկին պետը որոշ ժամանակ պետք է մնա հայրենիքում, դուրս չգա, քանի որ իրեն կարող են առևանգել, շանտաժի ենթարկել, այնպիսի գործողություններ իրականացնել, որոնց արդյունքում կարող են պետական գաղտնիք պարունակող փաստեր կորզել: Ի վերջո, ԱԱԾ ցանկացած նախկին պետ շարունակում է պետական գաղտնիքների տիրապետել: Չգիտե՞ր այս մասին Վանեցյանը: Բա ամոթ չէ՞: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2576 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ