«Եթե փաստի առջև կանգնեն բոլորը, հայրիկս կգա». Լևոն Քոչարյան:
«ՉԻ». Սա նույնն է, թե բժիշկը հիվանդի հարազատներին ասի՝ եթե փաստի առջև կանգնենք, «անատոմիկի» բժիշկը մոտակայքում է, հաստատ ձեռք կմեկնի:
Եղբայր, մի անգամ հայրիկդ եկավ, իսկ թե ինչ եղավ հետո, բոլորս գիտենք: Այդ գալուց հետո է, որ այս վիճակում ենք: Մի անգամ Վազգեն Սարգսյանին համոզեց, որ գնա պետական հեղաշրջման, հիմա էլ Օնիկ Գասպարյանին եք համոզում գնալ կործանարար ճանապարհով:
Հայաստանում չկա ավելի բացասական վարկանիշով գործիչ. գալիս է, որ ի՞նչ անի: Մի միլիոն մարդ էլ արտագաղթի՞, որ դուք ձեզ երջանիկ զգաք:
Այն, որ Վազգեն Մանուկյանը զավեշտալի թեկնածու է, կասկած չի հարուցում, բայց դա ամենևին չի նշանակում, որ վատին կարելի է փոխարինել վատթարագույնով: