...

Անբախտ հոռին

Անբախտ հոռին

Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Հիմա սա այն դեպքն է, որ փող ունենք, բայց բախտ չունենք»:

«ՉԻ». Հա, այդ դեպքը, ի դեպ, շատ լավ նկարագրված է Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթում: 

Այնտեղ մեկը կար, որին հազար ու մի ողջամիտ առաջարկ էին անում, մերժում էր: Խնդիրների լուծման տարբերակներ էին ներկայացնում, մերժում էր: Ասում էր՝ չէ որ չէ, ես պիտի իմ ճանապարհով գնամ, ես իմ ասածը պիտի անեմ: 

Բացատրում էին, որ ա՛յ ընկեր, առավելապաշտությունը ոչ մի լավ բանի չի հասցնի, արի, սրանով բավարարվիր, մեկ է, անդրդվելի էր, թե բա իմ զրոյական կետից պիտի սկսեմ: 

Վերջում, չնայած լիքը փող ուներ, բայց գայլը նրան կերավ: Բախտ չուներ էդ մարդը: Չնայած հեքիաթի վերնագիրն ուրիշ բան է հուշում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   503 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ