...

Անեկդոտ պատմություն

Անեկդոտ պատմություն

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը, ում լիազորությունները կասեցվել են ԲԴԽ-ի կողմից, դատի է տվել ԲԴԽ-ին:

«ՉԻ». Կարդալով այս լուրը` հասկացանք, որ դատական համակարգում ԲԴՍՄ վիճակ է: Ով, ում հասնում... այսպես ասած՝ կառուցում է:

Անեկդոտ պատմություն դարձավ. ԲԴԽ-ն կասեցնում է Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները (եսիմ ինչ-որ բանի համար), սա դիմել է ընդհանուր իրավասության դատարան, այս դատարանը որոշում է կայացրել, որով ԲԴԽ-ին պարտավորեցրել էր վերացնել Վարդազարյանի՝ որպես դատավորի և ԲԴԽ նախագահի իրավունքների և օրինական շահերի խախտումները։ Այսինքն՝ վերականգնել իր պաշտոնում:

Այդ առնչությամբ Բարձրագույն դատական խորհուրդը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ նշել էր, որ այդ հարցի հասցեատերն իրենք չեն։

Ու հիմա Ռուբեն Վարդազարյանը նորից դատի է տվել, դիմել ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով, որ այն առաջին ատյանի որոշումը ճանաչի: 

Անեկդոտն այն է, որ եթե ՀՀ վարչական դատարանը նույնիսկ բավարարի Ռ. Վարդազարյանի հայցը, ԲԴԽ-ն, մեկ է՝ հայտարարելու է, որ հարցի հասցեատերը իրենք չեն: Շատ հզոր ու արդյունավետ տակտիկա է: Մինչև վարչական դատարանը որոշում կայացնի, Ռ. Վարդազարյանը լավ կանի, ժամանակ չկորցնի, ձեռի հետ նոր հայցեր պատրաստի՝ Վերաքննիչ, Վճռաբեկ, Եվրադատարան ու ՄԱԿ-ի ԱԽ դիմելու համար: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1184 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ