«Ալիևի ուշացած, բայց «ուժգին» պատասխանը Փաշինյանին՝ Պուտինի մոտից». այսպիսի վերնագրով և բովանդակությամբ նյութ զետեղված է «Հայելի».am կայքում:
«ՉԻ». Օրեր առաջ Հրայր Թովմասյանը հայտարարեց, որ ինքն իրեն զգում է ինչպես դիրքապահ՝ հայ-ադրբեջանական սահմանին: Այս հայտարարությունն արժանացավ բազում քննադատությունների: Պատգամավորները և սոցիալական ցանցերի օգտատերերը քարը քարին չթողեցին Թովմասյանի անհաջող պաթոսից: Բայց Անժելա Թովմասյանը, որը Հրայր Թովմասյանի քույրն է, կարծես թե հստակություն է մտցնում, թե եղբայրը սահմանի ո՞ր կողմում է գտնվում:
Չի բացառվում, որ քույր և եղբայր իսկապես զինվորական ծառայության մեջ են, պարզապես ոչ թե դիքապահ են, այլ դիվերսանտ՝ ուղարկված Հայաստան: Այլապես, ինչպես կարող է հայը գրել և տարածել նման բովանդակությամբ նյութեր:
Անժելա Թովմասյանը հաճախ է լինում Արցախում, սիրում է նկարներ հրապարակել Բակո Սահակյանի հետ, միգուցե վերջինս նրան հորդորի՝ Անժելա ջան, մի արա, սիրուն չէ: Թեպետ ով իմանա, ինչից է ոգևորվում Անժելան, միգուցե Վիտալի Բալասանյանի անհաջող հայտարարություններից հետո են նրա գլխում ծնվում նմանատիպ հոդվածները:
Ամեն դեպքում այսպիսի հոդվածներով Անժելան իրեն դնում է նույն շարքում, ինչ տխրահռչակ Վահան Մարտիրոսյանը և Սուսան Ջաղինյանը: