...

Շնորհակալության փոխարեն սպառնում է

Շնորհակալության փոխարեն սպառնում է

«Ես իրենց հաջողություն եմ մաղթում, մեզ էլ եմ հաջողություն մաղթում, այսպիսի բաներ շատ ենք տեսել, սա էլ կանցնի, կգնա, բայց վստահեցնում եմ, որ գալու է պատասխան տալու ժամանակը»:

Սա հատված էր Անժելա Թովմասյանի հարցազրույցից՝ տրված «Հրապարակ» թերթին:

«ՉԻ». Բացառիկ դեպք է՝ համաձայն ենք տիկնոջ հետ, որ գալու է պատասխան տալու ժամանակը:

Ինքը և ևս ոմանք պետք է պատասխան տան, թե ինչու և հատկապես ում ուղղորդմամբ էին ամիսներ շարունակ քարոզում, որ կորոնավիրուս չկա, և դիմակ կրել պետք չէ: Տիկինը կարող է ասել, որ անձամբ չի քարոզել, բայց իրականությունն այն է, որ մշտապես պեղել և գտել է այնպիսի հյուրերի, որոնք նման անհեթեթ և վտանգավոր քարոզ էին իրականացնում:

Ինչ վերաբերում է շատ բաներ տեսնելուն: Հետաքրքիր է՝ ի՞նչ է տեսել մինչև այս պահը: Երկար տարիներ եղել է նախկին իշխանության մեդիա խոսափողներից մեկը և երբևէ չի ենթարկվել ճնշումների: Իշխանափոխությունից հետո կտրուկ դարձավ ընդդիմադիր, բայց, միևնույն է, չի ենթարկվել որևէ ճնշման:

Հիմա էլ իշխանությունը մեծ հաշվով նրան նվեր է արել՝ 30 օրով փակելով հաղորդումը, դրանով նրան թույլ տալով էլ ավելի չընկնել հասարակության աչքից: Մի խոսքով՝ շնորհակալության փոխարեն մի հատ էլ սպառնում է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1482 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ