...

Անլուրջ հանրահավաք՝ ըստ Աշոտյանի

Անլուրջ հանրահավաք՝ ըստ Աշոտյանի

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով նրան, որ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Հայրենիքը» որոշել են համատեղ հանրահավաք կազմակերպել, ասել է. «Առանց ՀՀԿ-ի գործուն մասնակցության դժվար է լինելու Հայաստանում պատկերացնել լրջագույն քաղաքական պրոցես, որը կբերի իշխանափոխության: Եթե որևէ ուժի մոտ դա կստացվի, ես կարող եմ ոտքի կանգնել ու ծափահարել»:

«ՉԻ». Այսինքն՝ Արմեն Աշոտյանը ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու «Հայրենիքի» հրավիրած հանրահավաքը լուրջ չի համարում: Ճիշտն էլ ինքն է անում: Հայաստանում ե՞րբ է լուրջ հանրահավաք եղել առանց հանրապետականների: 

Այ, որ ՀՀԿ-ն էլ մասնակցեր հանրահավաքին... դա տեսարան կլիներ: Միկրոֆոնի մոտ իրար կողքի կանգնած տեսնել Արմեն Աշոտյանին և Նաիրա Զոհրաբյանին, որոնք իրար պասեր տալով ելույթ են ունենում մի քանի հարյուր գլուխ... ցուցարարների առջև: Միայն դրա համար արժե նման հանրահավաք կազմակերպել: 

Շատ, շատ ափսոս, որ ՀՀԿ-ն մտադիր չէ իր գործուն մասնակցությունն ունենալ հանրահավաքին: Մի երկու ամսվա գրելու նյութ կհավաքվեր:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1112 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ