...

Անպատասխան ու անպատասխանատու սեր

Անպատասխան ու անպատասխանատու սեր

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը A1plus.am-ի հետ զրույցում ասել է. «Բոլոր տեղերը, որտեղ ռուսները դուրս են գալիս, արագ ադրբեջանցիներն են մտնում»:

«ՉԻ». Արամ Սարգսյանի երկաթյա տրամաբանությունը ջոկած է: Ինքն անհիշելի ժամանակներից պայքարում ու կոչ է անում, որ ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս հանվի, և ընդհանրապես, ռուսական զորքեր Հայաստանում չլինեն: 

2020թ. պատերազմից հետո էլ կոչ է անում, որ ռուսական զորքերը նաև Արցախից դուրս գան: 

Այսինքն, եթե Արամ Սարգսյանը հայտարարում է, թե որտեղ ռուսները դուրս են գալիս, նրանց փոխարեն ադրբեջանցիներն են մտնում, ստացվում է, որ էս մարդը պայքարում է, որ ռուսները դուրս գան, ու նրանց տեղը Արցախ ու Հայաստան ադրբեջանցիները գան: 

Ոնց որ թե, բացի ադրբեջանցիներից, ուրիշ մեկը ռուսների փոխարեն այստեղ գալու ցանկություն չի հայտնել, այդ թվում՝ Արամ Սարգսյանի սիրելի ամերիկացիները, եվրոպացիները... չգիտենք՝ ինքն ավելի շատ ում է սիրում, բայց այդ սերն առայժմ անպատասխան է մնում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   725 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ