...

Երևանը՝ հեչ, գեոպոլիտիկան՝ մեջ

Երևանը՝ հեչ, գեոպոլիտիկան՝ մեջ

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը լուսանկար է հրապարակել, որտեղ Երևանի ավագանու ընտրությունների շրջանակներում հանդիպել է տարեց կնոջ հետ: «Հարցնում էր, թե ՀԱՊԿ-ից երբ ենք դուրս գալու»:

«ՉԻ». Հա: Երևանի ընտրություններում և հատկապես տարեց մարդկանց հետաքրքրում է ոչ թե փողոցների մաքրությունը, բարեկարգված բակերը, անկանոն շինարարությունը, նորմալ ճանապարհները, և նույնիսկ ոչ թե թոշակներն ու կոմունալ վարձերը, այլ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը: 

Ենթադրում ենք, որ հաջորդ նախընտրական հանդիպման ժամանակ մեր ավագ սերնդի ներկայացուցիչները Արամ Սարգսյանից կհետաքրքրվեն, թե երբ է ԱՄՆ-ի Կոնգրեսն ընդունելու Ուկրաինային հերթական ռազմական օգնություն ցուցաբերելու փաթեթը, երբ է ՆԱՏՕ-ն Հայաստանին հրավիրելու իր շարքերը, Պուտինին երբ են հանձնելու Հաագայի դատարան, ոնց ուզում է լինի, Դոու-Ջոնսի ինդեքսից էլ կհարցնեն, նավթի համաշխարհային գներից էլ: Հիմա սրանք են ամենակարևոր հարցերը:

Մենակ մի բան է անհասկանալի. ինչի՞ «Հանրապետություն» կուսակցությունը Տիգրան Խզմալյանի էն եվրոպական կուսակցության հետ համատեղ դաշինքով չի մասնակցում ընտրություններին: Ոնց որ թե քարոզարշավում երկու ուժերին տրվող հարցերի շրջանակը նույնն է:

ՎԱՐԿԱՆԻՇ

   457 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ