...

Ալբանացի ենք

Ալբանացի ենք

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը գրել է. «Դիմացեք, արցախցի քույրեր և եղբայրներ ջան, նման իրավիճակներով Կոսովոյի ալբանացիները անկախություն ստացան, դուք իրենցից հաստատ ուժեղ եք։

Հ.Գ. Ջոզեֆ Բորելի հայտարարությունը, որ պետք չէ Աղդամը դիտարկել Լաչինին այլընտրանք, պատահական չէր։ Հումանիտար բեռների արգելումը հանգեցնելու է ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստի, որ քննարկելու է Հաագայի դատարանի որոշման չկատարման հարցը, ինչն էլ ասուլիսում ակնարկեց ՀՀ վարչապետը»:

«ՉԻ». Դիմացեք, դիմացեք, բան չմնաց: Դժվարը առաջին տասը տարին է, հետո հեշտ կլինի: Հեսա տեսեք՝ մեր Արևմուտքն ինչ է անելու:

Ի տարբերություն 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների, երբ անգլիական սուզանավերը չկարողացան բարձրանալ հայկական լեռնաշխարհ՝ այս անգամ մերոնք, այսինքն՝ Արևմուտքը, ջղայնացած ՄԱԿ-ի ԱԽ նիստ կհրավիրի, այնտեղ Ադրբեջանի մեյիդը կփռեն, անարգանքի սյունին կգամեն, որից հետո ՆԱՏՕ-ի զորքերով Բաքուն ավերելն արդեն տեխնիկայի գործ է, ոնց որ Բելգրադի դեպքում եղավ:

Դրա համար պետք է տոկուն լինել, ոնց ալբանացիները: Մենակ թե Արևմուտքը շատ չձգձգի: Կոսովոյի համար նրանք ընդամենը մի քանի շաբաթում Հարավսլավիային պատժելու որոշում կայացրին, իսկ այստեղ քանի տարի է՝ դեռ մլուլ են տալիս:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   723 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ