...

Ապեր, մի հատ կողմնորոշվիր

Ապեր, մի հատ կողմնորոշվիր

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությանը, նշել է, որ վարչապետն այնքան ապիկար է, այնքան հին-նոր, հեղափոխական-հակահեղափոխական արեց, որ այսօր կադր չունի, Լևոն Տեր-Պետրոսյանի կադրերին է բերում. «Ես Ջհանգիրյանի հանդեպ հարգանք ունեմ, նա իմ դասախոսն է, բայց այստեղ անձի խնդիր չէ, այլ երևույթի: Դու ասում ես հին-նոր, դու ու Ջհանգիրյանը նո՞ր եք, մենք հի՞ն ենք: Դու չե՞ս ամաչում»:

«ՉԻ». Միանգամից ասենք, որ Գևորգ Պետրոսյանը ստում է: Կամ՝ կեղծավորություն է անում: Իր համար կոնկրետ այս դեպքում խնդիրը հենց Գագիկ Ջհանգիրյան անձի մեջ է, ոչ թե երևույթի: Եթե երևույթը բացասական համարող լիներ, այդ դեպքում ինչո՞ւ չի քննադատել Փաշինյանին, երբ վերջինս ԱԻՆ նախարար էր նշանակում Ֆելիքս Ցոլակյանին, որը Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կադրն էր, կամ պաշտոններ էր տալիս Սերժ Սարգսյանի կադրեր Դավիթ Տոնոյանին ու Ատոմ Ջանջուղազյանին: Վերջինս մինչև հիմա էլ պաշտոնավարում է: Բա այս կադրերի դեպքում ինչո՞ւ խնդիր չի տեսել: 

Այսինքն, Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի կադրերին կարելի է պաշտոններ տալ, Տեր-Պետրոսյանի կադրերին՝ ո՞չ: Ու դեռ դա հարց է, թե Գագիկ Ջհանգիրյանը որքանով է Տեր-Պետրոսյանի կադրը: 

Ամենահետաքրքիրն այն է, որ այս նույն Գևորգ Պետրոսյանը 2,5 տարի է, քննադատում է իշխանությունների կադրային քաղաքականությունը՝ համարելով, որ պրոֆեսիոնալները չեն գնահատվում:

Մեջբերումներ անենք Գևորգ Պետրոսյանի մի քանի հայտարարություններից. 

«Երբ իշխանությունը համալրվում է ապիկար կադրերով և գործում է անհեռատես ու անհաստատ, նրան չի օգնում ոչինչ», 17.08.2019:

«Երիտասարդացման տենդը չպետք է պսակվի անորակ և անփորձ կադրերին պետական համակարգ խցկելով։ Չի կարելի մի ողջ համակարգի վրա ցեխ շպրտել այն պատճառով, որ այնտեղ աշխատում են տարեց մարդիկ», 27.02.2020:

«Պետք է չափազանց ազնիվ լինեմ այս հարցին պատասխանելիս, բնական է, մարդը գալիս է իշխանության, ինքը որոշակի պարտավորություններ ունի իր թիմի առաջ: 

Երբեմն այդ պարտավորությունների արդյունքում առանձին պաշտոններ համալրվում են ոչ լիարժեք կոմպետենտ կամ երբեմն նաև ոչ կոմպետենտ կադրերով: Այդ խնդիրները միշտ են եղել: Այս մարդը մասնակցե՞լ է քեզ հետ քայլարշավի, լավ է արել, նրան մեծարիր որպես հավատարիմ մարդ, ընկերություն արա հետը, բայց մի տուր մի պաշտոն, որից ինքն ընդհանրապես տեղյակ չէ», 05.03.2020:

Տեսնո՞ւմ եք: Բա որ ասում ենք, կեղծավորություն է անում: Մի կողմից ասում է, Ջհանգիրյանին հարգում եմ, պրոֆեսիոնալ է, մյուս կողմից ասում է՝ ինչո՞ւ պրոֆեսիոնալ կադրերին կառավարման համակարգ չեք բերում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   886 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ