...

Ապրիլի 1-7-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Ապրիլի 1-7-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Շարունակվում է Խոյի ամիսը: Զբաղվածություն անձնական գործերով ու խնդիրներով։ Անձնական դիրքորոշումների ամրապնդում գործունեության մի շարք ոլորտներում և սեփական զարգացման պլանավորում։

1-5-ին՝ լավատեսություն ապագայի գործերի նկատմամբ։ Ֆինանսական վիճակի բարելավում։ Շռայլության դրսևորումներ։ Հարկերի ու վարկերի հետ կապված գործերի բարեհաջող ընթացք։ Հաճելի ձեռքբերումներ։

6-7-ին՝ մեծ զգացմունքայնություն, ուշադրությունը դեպի ձեզ կենտրոնացնելու ունակություն։ Բարեհաճ հարաբերություններ շրջապատողների հետ։

Ցուլ

Իրավիճակի թույլ վերահսկողություն։ Պատահականություններով պայմանավորված գործողություններ։

1-5-ին՝ լավատեսական տրամադրվածություն և մեծ ինքնավստահություն։ Հետաքրքրություն բարոյական ու հոգևոր արժեքների նկատմամբ, դրանց հետևելու ձգտում։ Նոր գիտելիքների ձեռքբերում՝ սեփական գործերն առաջ տանելու համար։ Ավելի բարձր սոցիալական շերտեր ընդգրկվելու հնարավորություն, սեփական կարգավիճակի փոփոխություն։

6-7-ին՝ ավելի շատ ազատության կարիք և անհանդուրժողականություն ճնշումների հանդեպ։ Տնային գործերից խուսափելու հակում։ Ձգտում դեպի ընկերները։

Երկվորյակներ

Բոլոր գործերում ձգտում դեպի նորը։ Անհրաժեշտություն կառաջանա շփվել ընկերների հետ, մասնակցել ընկերական միջոցառումների։

1-5-ին՝ ինտուիցիայի աճ և շրջապատողների վարքագծի մոտիվների ըմբռնողականություն։ Շռայլություն և կարիքավորներին օգնելու ձգտում։ Շրջապատողների կողմից բարեհաճ վերաբերմունք։ Հաջողություն անսպասելի տեղից։ Հանգստի, սեփական անձով զբաղվելու, հին գործերը բարելավելու հնարավորություն։

6-7-ին առաջ կմղվեն ընտանեկան գործերն ու խնդիրները, որոնք կշեղեն անձնական գործերից։

Խեցգետին

Սեփական դիրքն ամրապնդելու և ծրագրերն իրականացնելու համար պայքարի շրջան է։ Կազմակերպչական կարողությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա։

1-5-ին նոր ու անսովոր հնարավորություններ կբացվեն սեփական նպատակներն ու ցանկություններն իրագործելու համար։ Ընկերների ու կազմակերպությունների հետ կապված գործունեության ընդլայնում։ Կրթության, մշակույթի, քաղաքականության հետ կապ ունեցող մարդկանց հետ համագործակցության հաստատում։ Լավ նորություններ և առաջարկություններ կստանաք։

6-7-ին լիարժեք լավատեսություն, ընտանեկան զբոսանքներ, հետաքրքրություն կամ հանդիպում արտերկրի բարեկամների հետ։ Նոր լուրեր կստանաք։

Առյուծ

Ինքնավստահության աճ։ Լավատեսություն։ Հնարավորություններն ընդլայնելու ձգտում։

1-5-ին՝ ինքնասիրության աճ և գովեստներ ստանալու ցանկություն։ Հնարավոր են մասնագիտական ձեռքբերումներ և վերելք։ Բարեհաճ վերաբերմունք հեղինակավոր և ղեկավար անձանց կողմից։ Օգուտներ կստանաք արտասահմանցիներից կամ ուղևորություններից։ Հաջողություն հասարակական և քաղաքական գործերում։

6-7-ին՝ սեփական արժանապատվության սրացումը կարող է լարվածություն առաջացնել ընտանիքում։ Տանը փոփոխությունների սպասում կամ պատրաստություն։ Հետաքրքրություն ընտանիքի ապագայի հանդեպ։

Կույս

Փոփոխությունների սպասումի և ընտրության պահերի բարդ և անկայուն շրջան է։ 

1-5-ին՝ հետաքրքրություն ինքնակրթության, ուղևորությունների նկատմամբ և գործունեություն այդ ոլորտներում։ Վարվեցողության և բարոյականության աճ։ Լավ ժամանակ է սովորելու, որակավորումը բարձրացնելու, ինքնակատարելագործվելու համար։

6-7-ին՝ մեծ ուշադրություն շրջապատողների, ամուսինների և սիրելիների նկատմամբ։ Սերտ շփումներ մերձավորների և հարազատների հետ։

Կշեռք

Հատուկ ուշադրություն շուրջը կատարվող իրադարձությունների նկատմամբ։ Մեծ կախվածություն ուրիշներից։ 

1-5-ին՝ ինտուիցիայի աճ, որը կօգնի բիզնես գործերին։ Հաջողություններ համատեղ բիզնեսում կամ ընդհանուր ֆինանսներն օգտագործելիս։ Գործունեությունը հնարավոր է կապված լինի օրենքի, պետական հաստատությունների հետ։ Ներգրավվածություն արտասահմանցիների հետ կապված գործերում, գործնական ակտիվություն արտերկրում։

6-7-ին՝ զբաղվածություն ընտանեկան հոգսերով, կարգուկանոնի հաստատում գործերում և տանը, ձեռքբերումներ տան համար։

Կարիճ

Սպասվում են ծանր աշխատանք և հոգսեր։ Ստիպված եք լինելու շատ չարչարվել գործերն ավարտին հասցնելու համար։

1-5-ին՝ ուրիշների հանդեպ բարության և հոգատարության դրսևորում։ Բարեհաճ վերաբերմունք շրջապատողներին։ Ներդաշնակություն ամուսնության և ցանկացած գործընկերության մեջ։ Հաջող առաջընթաց հասարակական գործերում։ Հեղինակության աճ, հանգամանքների բարեհաջող մեղմացում և ներքին լարվածություն։ 

6-7-ին՝ հաճելի հանդիպումներ։ Կմասնակցեք ուրախ և հետաքրքիր միջոցառումների։

Աղեղնավոր

Ուժերի, սեփական դիրքերի վերելքի և ուշադրություն գրավելու շրջան է։ 

1-5-ին՝ լավ հնարավորություններ աշխատանքում, աշխատապայմանների բարելավվում։ Լավ փոխհարաբերություններ աշխատանքային ոլորտում։ Հնարավոր է ուսուցում կամ ուղևորություն՝ որակավորումը բարձրացնելու նպատակով։ Բուժվելու հնարավորություն։

6-7-ին՝ ակտիվացում տնային գործերում, բարեկամների կողմից աչքի ընկնելու և գնահատված լինելու ձգտում։ Կարևոր հանդիպումներ տանը։

Այծեղջյուր

Մեծ ուշադրություն կխլեն տնային հոգսերն ու բարեկամների գործերը։ Ընտանիքում կաճի երկրորդ կեսի նկատմամբ հետաքրքրությունը։ 

1-5-ին՝ լավատեսական և ուրախ տրամադրություն։ Անձնական ծրագրերի իրագործում։ Հրավեր մասնակցելու հետաքրքիր միջոցառման։ Մեծ հնարավորություններ ռոմանտիկ հարաբերություններում։ Երեխաներին օգնելու հնարավորություն՝ նրանց համար կարևոր գործերում։ Բարեհաջող հասարակական գործունեություն։

6-7-ին՝ մտավոր գործունեության, տեղեկատվության հետ աշխատելու ձգտում։ Հանդիպումներ բարեկամների հետ։ Կարճատև ուղևորություն կենցաղային հարցերով։

Ջրհոս

Շատ հանդիպումներ և խոսակցություններ։ Կաճի տեղեկատվության նկատմամբ հետաքրքրությունը։

1-5-ին՝ կհետևեք ընտանեկան ավանդույթներին, որի շնորհիվ հաջողություն կլինի հարաբերություններում, փոխադարձ հոգսեր և խաղաղություն տանը։ Հետաքրքիր միջոցառումներ տանը։ Լավ փոփոխություններ և բարեկեցություն ընտանիքում։

6-7-ին՝ զբաղվածություն ընտանեկան գործերով, հաջող գնումներ տան համար։ Հետաքրքրություն առևտրի նկատմամբ։

Ձկներ

Նյութական շահի և վիճակի բարելավման ձգտում։ 

1-5-ին՝ լավ ըմբռնողականություն, ընդունակությունների վերելք, մտավոր ոգեշնչվածություն։ Բազմաթիվ գաղափարներ։ Ուրախություն բարեկամների, ընկերների հետ շփուներից և հաճախակի ուղևորություններից։ Լավ ժամանակ է կարևոր տեղեկություն ստանալու համար։ Հետաքրքրություն հասարակական և արտերկրի հետ կապված գործերի նկատմամբ։

6-7-ին՝ հատուկ ուշադրություն սեփական անձի, կարիքների ու խնդիրների հանդեպ և բարդություններ ուրիշների հետ շփումներում։

ՎԱՐԿԱՆԻՇ

   225 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ