...

Հոկտեմբերի 21-27-ի աստղագուշակն՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հոկտեմբերի 21-27-ի աստղագուշակն՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ
Վերջանում է շրջապատողներից մեծ կախվածության շրջանը, ու սկսվում է փոփոխությունների, անկայունության, կասկածների շրջանը: 21-22-ին գումարը կօգնի լուծել կարևոր հարցերը: Սպասվում են հաջողություններ համատեղ գործերում ու բիզնեսում:

23-27-ին իրադարձությունների անհաջող ընթացքն ու մրցակիցները կարող են խանգարել մասնագիտական գործերին, կարևոր անձնական ծրագրերի իրագործմանը: Դժվարություններ կառաջանան ղեկավարության ու ենթակաների հետ շփումներում:

Ցուլ

Այս շաբաթ վերջանում է աշխատանքով ու հոգսերով ծանրաբեռնված շրջանը: Ավելի շատ կհուզեն շրջապատողների հետ հարաբերությունները: 21-22-ին շահավետ գործնական համագործակցության համար լավ հնարավորություններ կընձեռվեն:

23-27-ին ծանր աշխատանքն ու պարտականությունները կստիպեն կորցնել ինքներդ ձեր հանդեպ հավատն ու լավատեսությունը: Դժվարություններ կառաջանան գործատուների ու ազդեցիկ անձանց հետ շփումներում: Կվատանան արտերկրի հետ կապված գործերը:

Երկվորյակ

Սկսվում է աշխատանքով, տնային հոգսերով ծանրաբեռնվածության շրջանը: 21-22-ին՝ աշխատավայրում գործերի բարելավում, ավարտած գործերից գումար կստանաք: Հնարավոր է՝ վերադարձնեն պարտքերը:

23-27-ին մեծ ամբիցիաները, կոշտ տրամադրվածությունը թույլ չեն տա անհրաժեշտ արդյունքների հասնել: Վատ կընթանան ռոմանտիկ ու հասարակական գործերը: Խմբային հետաքրքրություններից կախվածության մեջ կընկնեք: Ֆինանսական մեքենայությունները վտանգավոր կլինեն:

Խեցգետին

Աստիճանաբար կնվազեն ընտանեկան խնդիրներն ու հոգսերը, և ուժերի վերելքի հաջող շրջան կսկսվի: 21-22-ին կամրապնդվեն ու կկայունանան ձեզ համար կարևոր ու թանկ մարդկանց հետ հարաբերությունները: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների:

23-27-ին տանը ծանր պարտականությունները, հարազատների հետ շփումներում ջերմության պակասը ընտանիքում վեճերի ու դժգոհության պատճառ կդառնան: Կխուսափեք համագործակցությունից, ինքնավստահ չեք լինի:

Առյուծ

Աստիճանաբար կանցնի անհանգստության, հաճախակի հանդիպումների, լարված մտավոր աշխատանքի շրջանը, ու կսկսվի տնային խնդիրների հանդեպ հատուկ ուշադրության շրջանը: 21-22-ին՝ ընտանիքի նյութական վիճակի բարելավում: Կարգուկանոն կհաստատեք տնային գործերում:

23-27-ին՝ ծանր աշխատանք կամ խնդիրներ աշխատանքի մեջ: Նույնիսկ հասարակ գործերն ավարտին հասցնելու համար պետք է մեծ ջանքեր գործադրեք: Սահմանափակումներ կլինեն հանդիպումների ու ուղևորությունների ժամանակ:

Կույս

Նյութական խնդիրների հանդեպ հետաքրքրությունն աստիճանաբար կփոխարինվի տեղեկատվական ոլորտի, շփման հանդեպ հետաքրքրությամբ: 21-22-ին համատեղ ուղևորությունները կօգնեն բարելավել ու ամրապնդել հարաբերությունները: Ուղևորությունների ժամանակ պիտանի ծանոթություններ կհաստատեք:

23-27-ին տնային գործերում անօգուտ ակտիվություն կցուցաբերեք, բիզնեսում խնդիրներ կծագեն: Անձնական ծրագրերն իրագործելու համար գումարի պակաս կլինի: Մոլախաղերը ֆինանսական կորուստների պատճառ կդառնան:

Կշեռք

Վերջանում է Կշեռքի ամիսը, ու անձնական գործերի հանդեպ հետաքրքրությունը կփոխարինվի նյութական վիճակի հանդեպ հետաքրքրությամբ: 21-22-ին ընտանիքի նյութական վիճակի բարելավումը կօգնի լուծել անձնական խնդիրները: Սպասվում են հաջող գնումներ: Հարազատներն ու մտերիմները օգնություն կառաջարկեն:

23-27-ը սահմանափակումների, ինքնարտահայտման մեջ դժվարությունների շրջան է: Տնային հոգսերը ուժ ու ժամանակ կխլեն: Ինքնավստահ չեք լինի: Հարազատների հետ հարաբերություններում սառնություն կառաջանա:

Կարիճ

Վերջանում է անորոշության, տարօրինակ իրադարձությունների շրջանը, ու հոկտեմբերի 23-ից սկսվում է Կարիճի ամիսը, որն ուժերի ու գործերում անձնական նախաձեռնության աճ կբերի: 21-23-ը ծանոթությունների, հանդիպումների հանդեպ զուսպ ու գործնական մոտեցման օրեր են:

23-27-ին սպասվում են ձգձգումներ հանդիպումների և ուղևորությունների ժամանակ: Անհրաժեշտ տեղեկատվության պակաս կլինի: Անսպասելի գործերն ու պարտականությունները նյարդայնություն կառաջացնեն, վեճերի պատճառ կդառնան:

Աղեղնավոր

Վերջանում է նորությունների ու փոփոխությունների շրջանը, և սկսվում է սպասումների, անորոշության ու պատահականություններից մեծ կախվածության շրջանը: 21-22-ին բիզնեսը կայունացնելու գաղափարներ կունենաք: Շահի հանդեպ լավ հոտառություն: Խնայելու հնարավորություն կլինի:

23-27-ին հին պարտքերը, ընկերները, հասարակական գործերը վատ կանդրադառնան ֆինանսական գործերի վրա: Բիզնեսում սահմանափակումների ժամանակ է: Սպասվում է կոշտ մրցակցություն:

Այծեղջյուր

Վերջանում է ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջանը, և սկսվում է նոր գաղափարների, զարգացման նոր ուղիների փնտրտուքի շրջանը: 21-22-ին՝ հաջող մասնակցություն հասարակական գործերին, որից նյութական շահ կլինի: Ֆինանսական գործերում ու բիզնեսում խելամիտ զգուշությունն ու զսպվածությունը օգուտ կտան:

23-27-ին կխախտվեն փառասիրական ձգտումները: Աշխատանքի մեջ մեծ պահանջները կխանգարեն անձնական ծրագրերին ու շատ ուժեր կխլեն: Անհասկացողություն ու սառնություն ղեկավարության կողմից:

Ջրհոս

Այս շաբաթ սկսվում է որոշ պլանների ու հույսերի իրագործման շրջանը: 21-22-ին հնարավոր է անսպասելի նյութական աջակցություն ստանաք ազդեցիկ անձից: Շահի հանդեպ լավ հոտառություն:

23-27-ին ուժերի, ինքնավստահության պակաս կզգաք, կզրկվեք լավատեսությունից: Արտերկրի հետ կապված դժվար գործեր են սպասվում: Ղեկավարությունը սահմանափակումներ կմտցնի: Կբացակայեն հստակ պլանները:

Ձկներ

Վերջանում է ծանր ու անկայուն շրջանը, և սկսվում է ինքնավստահության, հնարավորությունների ընդլայնման շրջանը: 21-22-ին բիզնեսը կազմակերպելու, կայունացնելու, ֆինանսական գործերը բարելավելու գաղափարներ կունենաք: Դրսից գումար կստանաք: Աջակցություն՝ կարևոր անձանցից կամ հին ընկերներից:

23-27-ին կարգելակվեն նոր նախաձեռնություններն ու գործերը: Ընկերներին օգնելու համար պետք է մի կողմ դնեք անձնական պլանները: Հասարակական գործերն էլ ժամանակ ու ուժեր կխլեն: Խնդիրներ կառաջանան համատեղ գործերում, ընդհանուր գումարն օգտագործելիս:

«Չորրորդ իշխանություն», թիվ 5, 2019

ՎԱՐԿԱՆԻՇ

   6688 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ