...

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ի աստղագուշակն՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ի աստղագուշակն՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Հատուկ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցողին, մեծ կախվածության մեջ կգտնվեք ուրիշներից: 30-4-ին՝ ներդաշնակ ամուսնական ու գործնական հարաբերություններ: Շփվող կլինեք, սպասվում են հաջող գործեր կոլեկտիվում: 

5-6-ին՝ ակտիվ մասնակցություն տնային գործերին կամ աշխատանք ի նպաստ ընտանիքի: Սեփական ցանկություններն իրագործելու ձգտում կունենաք:

Ցուլ

Սպասվում են աշխատանք և հոգսեր: Գործերն ավարտին հասցնելու համար ստիպված պետք է լինեք մեծ ուժեր ու շատ ժամանակ տրամադրել: 30-4-ին՝ աշխատավայրում պայմանների ու հարաբերությունների բարելավում: Լավ տրամադրության շնորհիվ գրավչությունը կաճի: 

5-6-ին՝ բարձր տրամադրություն ու սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու ու կարևոր անձանց աջակցությունը ստանալու կարողություն: Կհանդիպեք արտերկրից ժամանած հարազատների հետ կամ հեռվից նորություններ կստանաք:

Երկվորյակ

Ուժերի վերելքի, դիրքերն ամրապնդելու, ուշադրությունը ձեզ վրա հրավիրելու շրջան է: 30-4-ին՝ ռոմանտիկ ու հասարակական ակտիվություն: Մեծ բարություն, հասկացողություն ու առատաձեռնություն: Հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ: Լավ ժամանակահատված է բիզնեսի, առևտրի ու զվարճանքների համար:

5-6-ին սեփական արժանապատվության սրացված զգացումը տանը տհաճ մթնոլորտ կստեղծի: Տանը կարևոր փոփոխությունների նախապատրաստություն: Հետաքրքրություն կառաջանա ընտանեկան բյուջեի հանդեպ:

Խեցգետին

Շատ ժամանակ կխլեն ընտանեկան հոգսերն ու հարազատների հետ գործերը: Հետաքրքրություն կառաջանա ընտանիքում զբաղեցրած դիրքի հանդեպ: 30-4-ին՝ հետաքրքիր միջոցառումներ տանը: Կբարելավվեն ընտանեկան հարաբերությունները: Տանը հարմարավետություն կստեղծեք, գեղեցիկ իրեր ձեռք կբերեք:

5-6-ին կմեծանա հետաքրքրությունն ամուսինների գործերով, ավելի շփվող կդառնաք: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:

Առյուծ

Շատ հանդիպումներ ու զրույցներ կլինեն: Կաճի հետաքրքրասիրությունը, հետաքրքրությունն ինֆորմացիայի հանդեպ: 30-4-ին՝ ներդաշնակ հասարակական, ռոմանտիկ ու գործնական հարաբերություններ: Նրբանկատությունը, դիվանագիտությունն ու հաճելի խոսքը կօգնեն պիտանի ծանոթություններ ու կապեր հաստատել: Հաջող աշխատանք ինֆորմացիայի հետ: Կարճատև ուղևորություններ:

5-6-ին՝ ակտիվ աշխատանք տանը, կարգուկանոն կհաստատեք գործերում: Օգնություն հարազատներին՝ նրանց գործերի կարգավորման հարցում: Ուշադիր վերաբերմունք սեփական առողջության հանդեպ:

Կույս 

Նյութական շահի, սեփական նյութական վիճակը բարելավելու ձգտում: 30-4-ին՝ ֆինանսական գործերի հաջող ընթացք: Հասարակության մեջ ձեր դիրքն ընդգծելու կամ տրամադրությունը բարձրացնելու նպատակով գեղեցիկ, որակյալ իրեր ձեռք կբերեք: Ձգտում դեպի հարմարավետությունը: Հաջող ժամանակ է ֆինանսական աջակցություն փնտրելու համար: Լավ առաջարկներ կստանաք:

5-6-ին բարձր տրամադրություն կունենաք: Կհպարտանաք սիրելիով ու երեխաներով: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք:

Կշեռք

Շարունակվում է Կշեռքի ամիսը: Սպասվում է զբաղվածություն անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք ոլորտներում կամրապնդեք ձեր դիրքերը: 30-4-ին կաճի անձնական հմայքը: Ռոմանտիկ ոլորտում ու հասարակական գործերում նախաձեռնող կլինեք: Հաջող գործեր բիզնեսում: Կգիտակցեք՝ ինչ է պետք անել ձեր մասին բարենպաստ տպավորություն թողնելու համար:

5-6-ին՝ բարձր ակտիվություն տնային գործերում, հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում: Կարևոր հանդիպումներ տանը:

Կարիճ

Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն: Պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 30-4-ին համակրանք ու հասկացողություն ձեռք կբերեք: Բարի ու առատաձեռն կլինեք: Գեղեցկությունը զգալու ու գնահատելու կարողություն: Կուժեղանա երևակայությունն ու երազկոտությունը: Գաղտնի սիրային արկածներ են սպասվում:

5-6-ին՝ շփումներ հարազատների, գործընկերների հետ: Կարճատև ուղևորություններ կենցաղային հարցերով:

Աղեղնավոր

Բոլոր գործերում նորի ձգտում կունենաք ու անհրաժեշտություն կառաջանա մասնակցել կոլեկտիվ գործողություններին, ընկերների հետ շփմանը: 30-4-ին՝ սուր ինտուիցիա: Հասարակական, գործնական ու ռոմանտիկ հնարավորություններ կարող են ծագել կազմակերպության գործերին մասնակցության ժամանակ կամ ընկերների միջոցով: Անսպասելի ֆինանսական հաջողություն:

5-6-ին՝ ակտիվություն նյութական դաշտում՝ կենցաղային հարցերը լուծելիս: Հետաքրքրություն առևտրի ու բիզնեսի հանդեպ: Ուզածին հասնելու հնարավորություն կունենաք:

Այծեղջյուր

Պլանների իրագործման ու դիրքերն ամրապնդելու համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կլինի: 30-4-ին հարաբերությունները գործնական, խիստ պրակտիկ բնույթ կստանան: Ֆինանսական կայունության հասնելու ձգտում կունենաք: Խնայողություն անելու հնարավորություն կլինի: Կբարելավեք հարաբերությունները ղեկավարության ու կարևոր անձանց հետ:

5-6-ին՝ բարձր անձնական ակտիվություն: Ձեզ կդրսևորեք տնային գործերում: Ուրախություն կպատճառեք հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն կունենաք:

Ջրհոս

Մեծ ինքնավստահություն, լավատեսություն, սեփական հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 30-4-ին՝ հետաքրքրություն կառաջանա արտերկրի հանդեպ: Արտասահմանում կընդլայնեք կապերն ու գործերը: Դրսից գումար կստանաք: Մշակութային միջոցառումներին մասնակցության ժամանակ հնարավոր են ռոմանտիկ ծանոթություններ:

5-6-ին՝ բարձր զգայունակություն, ուշադրությունը ձեր անձին հրավիրելու կարողություն: Բարեհաճ վերաբերմունք շրջապատողների հանդեպ:

Ձկներ

Փոփոխության ակնկալիքներով ու պայքարի պահերով հագեցած բարդ, անկայուն շրջան է: 30-4-ին ճիշտ ու շահավետ կօգտագործեք սեփական խնայողությունները կամ համատեղ գումարը: Հարկերի հետ կապված հաջող գործեր: Հնարավոր է նվերներ ստանաք: Գործնական առաջարկներ էլ կլինեն: 

5-6-ին՝ սեփական ազատությունը պաշտպանելու ձգտում, ինչպես նաև ձգտում դեպի ընկերներն ու հետաքրքրություն նորությունների հանդեպ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   6172 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ