...

Սեպտեմբերի 23-29-ի աստղագուշակն՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Սեպտեմբերի 23-29-ի աստղագուշակն՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Այս շաբաթ կվերջանա գործերով ու հոգսերով ծանրաբեռնված շրջանը: Ավելի շատ կսկսեն հուզել շրջապատողների հետ հարաբերությունները: 23-24-ին խնդիրներ կծագեն գործնական, սիրային հարաբերություններում և մասնագիտական գործերում: Դաժան մրցակցություն է սպասվում: Կարևոր մարդկանցից ու կազմակերպություններից աջակցություն չի ստացվի: 

25-26-ին խնդիրներ կարող են ծագել համագործակցության մեջ: 27-29-ը հաջող օրեր են: Հաջող բանակցությունների ու ազդեցիկ անձանց հետ ծանոթությունների շնորհիվ նոր հնարավորություններ կբացվեն: Հնարավոր է՝ կապեր հաստատեք արտասահմանցիների հետ:

Ցուլ 

Այս շաբաթ վերջանում է սեփական հետաքրքրությունների համար ակտիվ գործողությունների շրջանը: Տանը ավելի շատ հոգսեր կառաջանան, կծանրաբեռնվեք աշխատանքով: 23-24-ին կբացակայեն լավ գաղափարներն ու հեռանկարները: Ծանր պարտականությունների կատարում: Աշխատավայրում անբարենպաստ մթնոլորտ կիշխի: Օրգանիզմը թույլ դիմադրողականություն կունենա: Ձգձգումներ կլինեն արտասահմանի հետ կապված գործերում: 

25-26-ին կարևոր մարդկանց հետ տարաձայնությունների պատճառով խնդիրներ կծագեն պրակտիկ գործերում ու աշխատանքի մեջ: 27-29-ին աշխատավայրում լավ փոփոխություններ են սպասվում: Հին խնդիրներն ու ձգձգվող գործերն անսպասելի լուծում կստանան: Սպասվում են հաջողություններ համատեղ բիզնեսում:

Երկվորյակներ

Ընտանեկան հոգսերն ու խնդիրները կսկսեն քչանալ, և ուժերի վերելքի հաջող շրջան կսկսվի: 23-24-ին կասկածամիտ ու քննադատող կլինեք, ինչը կխանգարի հասարակական ու ռոմանտիկ գործերին: Կընկնեք ուրիշի ազդեցության տակ: 

25-26-ին խնդիրներ ու հիասթափություններ կլինեն ռոմանտիկ հարաբերություններում: Ուշադրության պակաս ուրիշների զգացմունքների ու տրամադրության հանդեպ, սառնություն հարաբերություններում: 27-29-ին՝ լավատեսական տրամադրություն: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների: Կհարթեք հարաբերությունները կարևոր մարդկանց հետ: Սպասվում է հաջող համագործակցություն:

Խեցգետին

Աստիճանաբար կանցնի անհանգստության, հաճախակի հանդիպումների, լարված մտավոր աշխատանքի շրջանն ու կսկսվի ընտանեկան խնդիրների հանդեպ հատուկ ուշադրության շրջանը: 23-24-ին տագնապալից տրամադրություն կունենաք: Տնային դժվար պարտականությունները կազդեն շրջապատողների հետ հարաբերությունների վրա: Կենսական ուժերն անկում կապրեն:

25-26-ին խնդիրներ կծագեն ընտանեկան հարաբերություններում: 27-29-ին հաջողությամբ կլուծվեն տնային խնդիրները: Գործերում կարգուկանոն կհաստատեք: Աշխատանք կանեք, որը բարեկեցություն կբերի ձեր տուն:

Առյուծ

Նյութական խնդիրների հանդեպ հետաքրքրությունն աստիճանաբար կփոխարինվի տեղեկատվական դաշտի, շփման հանդեպ հետաքրքրությամբ: 23-24-ին ուղեղը պասիվ վիճակում կլինի: Ծանր աշխատանք է սպասվում: Վատ օրեր են աշխատանք փնտրելու կամ կարևոր մարդկանց հետ շփվելու համար: Կսառեն հարազատների հետ հարաբերությունները:

25-26-ին գործերը կարող են կանգ առնել տեղեկության պակասի կամ պարտադրված ուղևորությունների պատճառով: 27-29-ին՝ հաջող ուղևորություններ ու շահավետ կապերի հաստատում: Կաճի անձնական հեղինակությունը: Կմասնակցեք կարևոր միջոցառումների: Հեշտությամբ կհասկանաք ուրիշների զգացմունքներն ու տրամադրությունը: 

Կույս

Վերջանում է Կույսի ամիսը և անձնական գործերի հանդեպ հետաքրքրությունը կփոխարինվի սեփական նյութական վիճակի հանդեպ հետաքրքրությամբ: 23-24-ին՝ վատատեսություն, անինքնավստահություն, ոգեշնչվածության պակաս: Գումարի պակասը թույլ չի տա իրագործել պլաններն ու ցանկությունները: 

25-26-ին՝ անսպասելի ծախսեր կարևոր միջոցառումների վրա: 27-29-ին կբարելավվի ֆինանսական վիճակը, հնարավոր է տան համար իրեր գնեք: Հավանական է նաև նյութական աջակցություն ստանաք հարազատներից:

Կշեռք

Վերջանում է անորոշության ու տարօրինակ իրադարձությունների շրջանը, և սեպտեմբերի 23-ից սկսվում է Կշեռքի ամիսը, որն ուժերի և գործերում անձնական մասնակցության աճ կբերի: 23-24-ին՝ անհանգստություն, պասիվություն, հեռանկարների բացակայություն: Դժվար պարտականությունների կատարում: Արագ կհոգնեք, ինչը կանդրադառնա առողջության վրա: Սպասվում են ծանր զրույցներ ընտանիքում:

25-26-ին՝ ուրիշների տրամադրության ու զգացմունքների հանդեպ ուշադրության պակաս: Ընտանեկան հարաբերություններում կարող են խնդիրներ ծագել: 27-29-ին ռոմանտիկ ու գործնական հաջող ուղևորություններ: Պիտանի կապեր հաստատելու հնարավորություն կունենաք: Կարևոր լուր կստանաք: Կաճի հետաքրքրությունն արտերկրի հանդեպ:

Կարիճ

Այս շաբաթ կվերջանա նորությունների ու փոփոխությունների շրջանը, ու կսկսվի սպասումների, անորոշության, պատահականություններից մեծ կախվածության շրջանը: 23-24-ին՝ ձգձգումներ հանդիպումների ու անկանխատեսելի դժվարություններ բանակցությունների ժամանակ: Անհաջողություններ ճանապարհին: Արագ կհոգնեք: 

25-26-ին հարաբերություններում սառնություն կհայտնվի, համակրանքի ու ուշադրության պակաս կզգաք: 27-29-ին հաջողակ կլինեք ֆինանսական գործերում, օգնություն կստանաք հարազատներից: Շահի հանդեպ հոտառությունն ու լավ ճաշակը կօգնեն առևտրի ու բիզնեսի մեջ:

Աղեղնավոր

Վերջանում է ծրագրերի իրագործման, սեփական դիրքերի համար պայքարի շրջանը: Սկսվում է նոր գաղափարների ու զարգացման նոր ուղիների փնտրտուքի շրջանը: 23-24-ին՝ անհաջողություններ պրակտիկ գործերում: Հեռանկարների բացակայություն բիզնեսում: 

25-26-ին կարող են ֆինանսական խնդիրներ ծագել: 27-29-ին՝ լավատեսական տրամադրություն: Շատ գործերում, նախաձեռնություններում, ընկերների ու կազմակերպությունների հետ կապված գործերում հաջողակ կլինեք: Սպասվում են լավ նորություններ:

Այծեղջյուր

Այս շաբաթ սկսվում է որոշ ծրագրերի ու հույսերի իրագործման շրջանը: 23-24-ին՝ վատատեսական տրամադրություն, անհանգստություն և տագնապ: Դժվարություններ ղեկավարության ու պաշտոնատար անձանց հետ հարաբերություններում: Սպասվում են իրավաբանական խնդիրներ, բյուրոկրատական քաշքշուկներ, տհաճություններ պետկազմակերպությունների հետ: 

25-26-ին հարաբերություններում սառնություն կհայտնվի կամ մտերիմների կողմից ուշադրության պակաս կզգաք: 27-29-ին կարևոր գործերում, աշխատանքի մեջ, հարաբերություններում հաջողակ կլինեք: Գործերը հաջող կծրագրեք:

Ջրհոս
Այս շաբաթ վերջանում է բարդ ու անկայուն շրջանը, և սկսվում է ինքնավստահության, հնարավորություններն ընդլայնելու շրջանը: 23-24-ին անսպասելի հոգսերն ու անօգուտ մտորումները թույլ չեն տա ուշադրությունը կենտրոնացնել կարևոր գործերի վրա: Չկայացած հանդիպումներ ու անարդյունավետ բանակցություններ կլինեն: 

25-26-ին կարող եք բախվել սառը վերաբերմունքի նույնիսկ մտերիմ մարդկանց կողմից: 27-29-ին՝ անսպասելի հաջողություններ կարևոր մարդկանց հետ բանակցությունների ժամանակ: Սիրային հարաբերությունների բարելավում ու հաջող զարգացում: Կաճի հետաքրքրությունն արտերկրի նկատմամբ:

Ձկներ

Վերջանում է շրջապատողներից մեծ կախվածության շրջանը, ու սկսվում է փոփոխությունների, անկայունության, կասկածների շրջանը: 23-24-ը անհաջող օրեր են: Նորություններից գլուխ հանելը բարդ կլինի: Բացի այդ, կխանգարեն անինքնավստահությունն ու կասկածները: Հնարավոր են խնդիրներ հարկերի ու համատեղ բիզնեսի հետ կապված: 

25-26-ին կարող են դժվարություններ ծագել ընկերների կամ կազմակերպությունների հետ կապված գործերում: 27-29-ին՝ հաջողություններ աշխատանքի, համատեղ բիզնեսի, սիրելիի հետ կապված խնդիրները լուծելիս: Առաջխաղացում մասնագիտական գործերում:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4109 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ