...

Սեպտեմբերի 16-22-ի աստղագուշակն՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Սեպտեմբերի 16-22-ի աստղագուշակն՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 16-19-ին աշխատավայրում հետաքրքիր իրադարձություններ կլինեն ու նույնքան հետաքրքիր ինֆորմացիա կստանաք, նոր պլաններ կունենաք, աշխատանքային հարաբերություններն էլ կբարելավվեն: Սեփական առողջության ու դիետաների հանդեպ հետաքրքություն կառաջանա: Աշխատավայրում դիրքերը բարելավելու համար նոր գիտելիքներ ստանալու ձգտում կունենաք: 

20-21-ին՝ մտավոր գործունեության, ինֆորմացիայի հետ տարվող աշխատանքի ձգտում: Այս հատվածում հարազատների հետ գործեր կունենաք ու կենցաղային հարցերով ուղևորությունների կմեկնեք:

Ցուլ

Ինքներդ ձեր հանդեպ շատ ուշադիր կլինեք ու նույնը կպահանջեք նաև մյուսներից: Առաջատար լինելու ձգտում կունենաք: 16-19-ին սպասվում է ռոմանտիկ ու հասարակական ակտիվություն: Կմասնակցեք մշակութային միջոցառումների, զվարճանքների: Բիզնեսում հաջողություններ կարձանագրեք: Ձեր գրավչությունը կաճի: 

20-21-ին՝ ակտիվություն նյութական դաշտում՝ կենցաղային խնդիրները լուծելիս: Հետաքրքրություն կառաջանա առևտրի ու բիզնեսի նկատմամբ: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:

Երկվորյակ

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն դարձնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 16-19-ին՝ կմեծանա հետաքրքրությունը ընտանեկան հարաբերությունների հանդեպ: Ընտանեկան կամ տնային խնդիրները լուծելու հետ կապված գաղափարներ կծնվեն: Կձգտեք հարմարավետության ու գեղեցիկ իրեր ձեռք բերելուն: 

20-21-ին շատ ակտիվ կլինեք: Ձեզ կդրսևորեք տնային գործերում, ուրախություն կպարգևեք հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն կունենաք:

Խեցգետին

Շփումների ու հետաքրքրասիրության շրջան է: Ուղևորություններ կամ ուղևորությունների հետ կապված շատ գործեր կունենաք: 16-19-ին՝ մտավոր գործունեություն: Ներդաշնակ կլինեն հասարակական, սիրային, գործնական կապերն ու շփումները: Նրբանկատությունն ու դիվանագիտությունը կօգնեն առաջ մղել գործերը ու հարթել հարաբերությունները: Կարևոր որոշումներ կընդունեք: Հնարավոր են կարճատև ուղևորություններ:

20-21-ին տան հետ կապված անսպասելի աշխատանքը կամ հոգսերը կարող են շեղել անձնական պլաններից: Միայնակ մնալու, գործերից խուսափելու ձգտում կունենաք: Շատ զգայուն ու զգացմունքային կլինեք:

Առյուծ

Սպասվում է բուռն ֆինանսական գործունեություն, գործնականության աճ ու շահի փնտրտուք ամեն ինչում: 16-19-ին հաջող կվարեք գումարային գործերը: Նյութական վիճակը բարելավելու նպատակով ուսման ձգտում կունենաք կամ ինֆորմացիա կփնտրեք: Գումար կծախսեք զվարճանքների կամ նորաձև իրեր գնելու վրա: Գործընկերություն կհաստատեք:

20-21-ին՝ սեփական ազատությունը պաշտպանելու ձգտում: Կձգտեք նաև դեպի ընկերներն ու հետաքրքրություն կցուցաբերեք նորությունների հանդեպ:

Կույս

Շարունակվում է Կույսի ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան կլինի, կմասնակցեք կարևոր գործերի: Կյանքի կկոչեք անձնական պլանները: 16-19-ին բարեհամբույր տրամադրված կլինեք: Հետաքրքրասեր ու հնարամիտ կլինեք: Սիրային ոլորտում ու հասարակական գործունեության մեջ նախաձեռնող կլինեք: Բիզնեսում ակտիվ կլինեք և ձեր մասին լավ տպավորություն թողնելու կարողություն կունենաք:

20-21-ին ակտիվ կմասնակցեք տնային գործերին, կաշխատեք ի նպաստ ընտանիքի: Կձգտեք կյանքի կոչել ձեր ցանկությունները:

Կշեռք

Սպասվում է մեծ կախվածություն տարաբնույթ պատահականություններից ու անկանխատեսելի իրավիճակներից: Տեղի ունեցող ամեն ինչ չէ, որ հնարավոր կլինի բացատրել: 16-19-ին շատ երազկոտ կլինեք ու ռոմանտիկ տրամադրություն կունենաք: Կձգտեք դեպի զվարճանքները: Դատարկ զրույցները կարող են խանգարել աշխատանքին ու շեղել գործերից: 

20-21-ին բարձր տրամադրություն կունենաք, կաճի սկզբունքայնությունը: Կկարողանաք հեշտությամբ լեզու գտնել մարդկանց հետ ու ստանալ կարևոր անձանց աջակցությունը: Կհանդիպեք արտասահմանից եկած հարազատների հետ կամ նորություններ կստանաք նրանցից:

Կարիճ

Նորի հանդեպ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 16-19-ին օգտակար շփումներ կունենաք ընկերների ու կազմակերպությունների հետ: Թեժ բանավեճեր կվարեք: Հնարավոր են կարճատև ուղևորություններ՝ կապված ընկերների կամ կազմակերպությունների գործերի հետ: Հասարակական միջոցառումներին մասնակցելիս հնարավոր են սիրային ծանոթություններ:

20-21-ին՝ որոշակի անհանգստություն, որը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, խառնվել ընտանեկան հարաբերություններին կամ ընտանիքի բյուջեին:

Աղեղնավոր

Կարևոր որոշումների ու ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքերն ամրապնդելու ձգտում կունենաք: 16-19-ին՝ մասնագիտական կամ քաղաքական գործերի հետ կապված զբաղվածություն ու շփումներ: Կհանդիպեք կարևոր անձանց հետ: Ֆինանսական գործերի հաջող ընթացք:

20-21-ին կհետաքրքրվեք ամուսինների գործերով, շատ շփվող կլինեք: Մարդկանց տրամադրության հանդեպ զգայուն կլինեք:

Այծեղջյուր

Սա մի շրջան է լինելու, երբ կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր ունակությունները, որպեսզի ավելի նկատելի դառնաք և եթե հաջողվի՝ նաև ընդլայնեք ձեր հնարավորությունները: 16-19-ին մեծ հետաքրքրություն կառաջանա օրենքի, կրթության ու արտերկրի հանդեպ: Առույգ ու բարեհամբույր տրամադրություն կունենաք: Կհանդիպեք ազդեցիկ անձանց հետ: 

20-21-ին՝ ակտիվ աշխատանք տանը, կարգուկանոն կհաստատեք գործերում: Կօգնեք հարազատներին՝ հարթելու նրանց գործերը: Ուշադիր եղեք առողջությանը:

Ջրհոս

Այս շրջանը մեծ ուշադրություն ու ինքնաքննադատություն կպահանջի: Սովորականից հաճախ եք բախվելու ու հաշվի նստելու ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 16-19-ին՝ հաճախակի շփումներ՝ կապված ընդհանուր գումարի, հարկերի կամ ունեցվածքի հետ: Սպասվում են գործնական բնույթի կարճատև ուղևորություններ: Հնարավոր է ներքաշվեք գաղտնի գործերի կամ կապերի մեջ:

20-21-ին բարձր տրամադրություն կունենաք, կուրախանաք երեխաներով ու սիրելիներով: Ժամանակը լավ անցկացնելու հնարավորություն կունենաք:

Ձկներ

Անձնական պլանները մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից ու ամուսիններից: 16-19-ին շատ կշփվեք ամուսինների, գործընկերների ու հասարակության հետ: Կմասնակցեք հասարակական գործերին: Հաջող կվարեք բանակցություններն ու գործարքներ կկնքեք: 

20-21-ին մեծ ակտիվություն կցուցաբերեք տնային գործերում, կձգտեք նկատված ու գնահատված լինել հարազատների կողմից: Տանը կարևոր հանդիպումներ կկայանան:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5798 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ