...

Ապտակեք զմիմեանս

Ապտակեք զմիմեանս

«Հրապարակը» գրում է, որ օրեր առաջ ՔՊ շտաբում «ռազբորկա» է եղել: Բախվել են կուսակցության 2 թևերը` մարզպետի և պատգամավոր Արմեն Խաչատրյանի։ Անգամ ասում են` Խաչատրյանին ապտակել են: Իսկ նրանց միջև սև կատու է անցել, քանի որ տեղացիները` մարզպետի գլխավորությամբ, ցանկացել են առաջադրել փոխմարզպետ Կարո Ավանեսյանին, սակայն հաղթել է Խաչատրյանը և իր մտերիմ, երբեմնի ՀՀԿ-ական Վլադիմիր Աբունցին է առաջադրել։

«ՉԻ». Այս իրավիճակի մասին մենք գրել էինք, թե Գորիսում ինչ կռիվներ են գնում ՔՊ-ի ներսում: Ներկայացրել էինք փոխմարզպետ Կարո Ավանեսյանի կնոջ՝ Արմինե Սիմոնյանի գրառումը, որտեղ նա Վլադիմիր Աբունցի թեկնածության վերաբերյալ մտքին եկածը ասել էր Արմեն Խաչատրյանի հասցեին:

Դրանից հետո սպասում էինք, թե երբ են Արմեն Խաչատրյանին ապտակելու հենց իր թիմակիցները: Չնայած, դժվար է ասել, թե որքանով կարելի է նրանց թիմակիցներ համարել, եթե Արմեն Խաչատրյանն իր թիմակիցներին արհամարելով՝ Գորիսի քաղաքապետի թեկնածուի համար առաջադրում է ընկերոջը, որը ոչ մի կապ չունի ՔՊ-ի հետ, բայց լավ էլ կապ ունի նախկին իշխանությունների հետ: Այսինքն՝ Գորիսի հետ էլ կապ չունի:

Բայց գորիսեցիները պինդ մարդիկ են: Իրենք Լիսկա տեսած ժողովուրդ են: Ներկայիս Լիսկա Լայթսն էլ կհաղթահարեն:

ՎԱՐԿԱՆԻՇ

   731 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ