...

ՔՊ-ի տունը կռիվ է ընկել

ՔՊ-ի տունը կռիվ է ընկել

Հոկտեմբերի 17-ին Գորիսում ընտրություններ են լինելու: Ընտրապայքարին մասնակցում են երեք ուժ՝ «Առուշ Առուշանյան» դաշինքը, «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունները: 

Դեռ ահագին ժամանակ կա, բայց որ իմանաք, թե արդեն քանի օր է, ՔՊ-ի ներսում ինչ գզվռտոց է, ոնց են իրար միս ուտում, տակը փորում:

Սկսվել է նրանից, որ Սյունիքում նոր «լիսկա» դարձած Արմեն Խաչատրյանը՝ որպես ՔՊ-ի ընտրարշավը համակարգող, Գորիսի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրել է Մեղրիի մաքսակետի նախկին պետ Վլադիմիր Աբունցի թեկնածությունը: Սա հունից հանել է Գորիսի քպ-ականներին, որոնք կտրականապես դեմ են եղել այդ թեկնածությանը: Բայց Արմեն Խաչատրյանը պնդել է, որ հենց Աբունցը պետք է լինի իրենց թեկնածուն, քանի որ հանրության կողմից ընդունված դեմք է: 

Սրանից զայրանալով՝ Սյունիքի փոխմարզպետի կինը, ձեռի հետ՝ փոխմարզպետի խորհրդական Արմինե Սիմոնյանը, Վլադիմիր Աբունցի մասին ինչ մտածել է, ինչ գիտի, դրել ու մի հատ բոմբ ստատուս է գրել իր ֆեյսբուքյան էջում: 

Մեջբերում ենք. «Եվ էդ հանրության կողմից ընդունվածը ոմն վլադիմիրն է՞: Հա՞: Մարդ, որը թալանել է տամոժնյան, մարդ, որի հայրը ղարաբաղյան կլանի ներկայացուցիչ է, մարդ, որի կինը հանրապետականների հետ է, մարդ, որի կինը Նիկոլի ճանապարհն էր փակում, հիմա պիտի գա ու Գորիսը թալանի՞:

Արմեն Խաչատրյան, ինչ-որ անհասկանալի պատճառով առաջ քաշեցիք մի մարդու, որին միայն դուք եք ուզում, որին Գորիսեցին չի ճանաչում, ով ոչինչ չունի արած իր հայրենիքի ու հատկապես Գորիսի համար:

Հետաքրքիր է, այդ ի՞նչ պատճառներով եք դոշ տալիս մի մարդու համար, ով քրեական գործով է անցնում, դուք էլ նախկին ոստիկան եք, իբր՝ լիսկայի կադրերից:

Հասկանում եմ, երևի էդ տամոժնյայից թալանած գումարներից ձեզ էլ է բաժին հասել, չեմ էլ կասկածում, ուղղակի ձեր կոպիտ սխալի պատճառով հազարավոր մարդիկ պիտի տուժեն: Այսօր Գորիսում իսկի դուք հարգանք չունեք, սուտասանի համբավ եք ձեռք բերել, նախկին գաիշնիկի համբավ, թող ներեն ինձ մեր սիրելի ոստիկանները»:

Ահա այսպես: Միանգամից ասենք, իզուր տեղը չփորձեք գտնել տիկին Սիմոնյանի գրառումը, քանի որ հրապարակվելուց կարճ ժամանակ անց նրան ստիպել են դա ջնջել: Բայց, արդեն ուշ է: Այսինքն՝ եթե նույնիսկ այդ գրառումը չլիներ, մենք շատ լավ գիտենք, թե ինչ է կատարվում Գորիսում, ոնց են քպ-ականները անհաշտ ճամբարների բաժանվել, ոնց են իրար գզում, ու այս տորթի «վիշինկեն» Արմեն Խաչատրյանի բերած կադրն է: Մարդ, որը Գորիսի հետ կապ չունի, մարդ, որից հենց քպ-ականներն են զզվում, մարդ, որի տակը սաղ կեղտ է: Ու հիմա էս կեղտը որոշել են գորիսեցիների վզին փաթաթել:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ