...

Առավոտյան՝ սխալ, երեկոյան՝ ներողություն

Առավոտյան՝ սխալ, երեկոյան՝ ներողություն

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասել է. «Մենք ընտրել ենք սխալ ՍԴ անդամներ, մեկը՝ ես, ներողություն եմ խնդրում իմ կայացրած սխալ ընտրության համար»:

«ՉԻ». Մենք նկատել ենք, որ վերջին երկու ամսում իշխանությունները առաջնորդվում են «12 աթոռ» ֆիլմի հայտնի սկզբունքով. «Утром деньги, вечером стулья»: Իրենց մոտ նույնն է՝ առավոտյան՝ սխալ, երեկոյան՝ ներողություն:

Անդրանիկ Քոչարյանի այս խոսքից մի բան կարելի է եզրակացնել. իշխանություններն ընդհանրապես մամուլ չեն կարդում, համացանցում կարևոր հարցերի վերաբերյալ քննարկումներին չեն հետևում, տեղյակ չեն լինում այս կամ այն ոլորտի մասնագետների տեսակետներին: 

Այսինքն՝ իրենց կաբինետներից այն կողմ չգիտեն, թե ինչ է կատարվում, որովհետև կոնկրետ ՍԴ անդամների թեկնածուների վերաբերյալ մի քանի շաբաթ բազմաթիվ քաղաքական գործիչներ, իրավաբաններ, մասնագետներ գրեցին, զգուշացրեցին, ահազանգեցին, որ այդ թեկնածուները ոչնչով չեն տարբերվում ՍԴ այն դատավորներից, որոնց լիազորությունները դադարեցվեցին: Փաստերով, հիմքերով, ապացույցներով այդ ամենը ներկայացվեց, մեկ է՝ բռնեցին, ընտրեցին, հիմա էլ՝ վայ, կներեք, սխալվել ենք: Կարծես թե խոսքը տեքստում տառասխալի մասին է: Ու ամեն օր այսպես ներողություն են խնդրում, թե ասա ում է պետք ձեր ներողությունը այս բորշչը եփելուց հետո:

«Չորրորդ իշխանություն», թիվ 14, 2021

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   749 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ