...

Արծրուն Հովհաննիսյան. Մենք վարում ենք 5-րդ սերնդի պատերազմներին բնորոշ գործողություններ

Արծրուն Հովհաննիսյան. Մենք վարում ենք 5-րդ սերնդի պատերազմներին բնորոշ գործողություններ

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը րոպեներ առաջ գրառում է արել.

«Ադրբեջանի ռազմաօդային ուժերը խառը մարտակարգով ռմբաավիացիոն հարվածներ են հասցնում Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ, օգտագործվում են նաև թուրքական արտադրության ԱԹՍ-ներ։ 

Հակառակորդի օդուժը գործում է հեռվից՝ չմտնելով ՀՕՊ միջոցների  խոցման տիրույթ։ Կիրառվում են օդ-ցամաք հեռահար հրթիռներ։ Օդաչուների թուրքերենով խոսակցությունները արձանագրված են»։

Ավելի վաղ նա գրել է.

«Բացառիկ ու աննախադեպ է այս պատերազմի ոչ միայն թափն ու ծավալը, այլ նաև ռազմագիտական բաղադրիչները: Փաստացի մենք վարում ենք 5-րդ սերնդի պատերազմներին բնորոշ գործողություններ: Կան ընդգծված առանձնահատկություններ, վերլուծությունը մեր հաղթանակից հետո: Միայն մի բան ասեմ. հրետանին և ՕՀՄ-ները գնալով ավելի են խաչասերվում:

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ և դա լինելու է մեր նոր մակարդակի, նոր որակի հաղթանակը:

Այդ հաղթանակի ռազմաքաղաքական նշանակության, մեր քաշ ու կշեռքի առումով լրիվ այլ վերլուծություններ են պետք»:

ՎԱՐԿԱՆԻՇ

   569 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ