...

Թռնելո՛ւ ենք

Թռնելո՛ւ ենք

Անդրադառնալով Երևան-Կապան ավիաթռիչքներին՝ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, թե «ընդհանրապես աբսուրդ է ավիացիան կոնկրետ տվյալ դեպքում համարել ավելի վտանգավոր, քանի որ Ադրբեջանը մեքենայի վրա էլ կարող է կրակել ու կրակում է»։

Ուրեմն՝ երկու հոգի վիճում են, թե որ տրանսպորտային միջոցն է ամենավտանգավորը։ Մեկն ասում է՝ «ինքնաթիռը», մյուսն էլ առարկում է, թե «էս ի՞նչ ես ասում, ամենավտանգավորը հեծանիվն ա, անցյալ տարի հորեղբայրս իրա համար հեծանիվ էր քշում՝ գլխին ինքնաթիռ ընկավ»։ 

Ասվածը, իհարկե, չի նշանակում, թե Ադրբեջանը «զգետնելու է» Երևան-Կապան ինքնաթիռը։ Պարզապես պրն Հովհաննիսյանի փաստարկներն են անհեթեթ։ Փաստորեն, ըստ նրա, քանի որ Ադրբեջանը նաև ավտոմեքենաների վրա է կրակում՝ ուրեմն ինքնաթիռը վտանգավոր չէ։ Համ էլ՝ եթե հանկարծ Ադրբեջանը քաղաքացիական ինքնաթիռ թիրախավորի, «համաշխարհային հարթակներում մեծ աղմուկ կբարձրանա», և Հայաստանը «դագդիգագան հաղթանակ» կունենա։ 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   651 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ