...

Դեռ ամեն ինչ կորած չէ. թայլան 5-ից է

Դեռ ամեն ինչ կորած չէ. թայլան 5-ից է

ՀՀ ՊՆ նախկին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հարցազրույցներից մեկում ասել է. «Կկռվենք, կհաղթենք, հետ կբերենք։ Ոչինչ՝ հաշիվը մեկով մեկ ա էս կռվի: Հլը լինելու ա երկուսով մեկ, իրեքով մեկ»։ 

«ՉԻ». Չենք հասկանում, թե ինչի են վրա տվել այս մարդուն: Պատերազմը նարդու պես բան է: Իսկ նարդու թայլեն 5-ից է: Հլը էնքա՜ն կա, որ թայլեն պրծնի:

Վերջին պատերազմում մենք նաղդ կրած էինք, պարզապես, թարսի պես ոնց զառը գցում էինք, իքի-բիր էր կանգնում: Հազարից մի անգամ՝ հափ-յեկ: Էն շան որդին էլ անընդհատ դորդ-ջհար էր բռնում, դա էլ հերիք չէր, կողքից էլ Թուրքիան էր լրացուցիչ զառ գցում: 

Որ Արծրուն Հովհաննիսյանն ասում էր՝ «Հաղթելու ենք», նա հիմնվում էր ոչ թե ռազմագիտության, այլ զառագիտության կանոնների վրա: Այսինքն՝ ինքը համարում է, որ 1990-ականներին հաղթում էինք ոչ թե ռազմական, քաղաքական, արտաքին խելամիտ ու իրատես քաղաքականություն իրականացնելու շնորհիվ, այլ լավ զառ բռնելու: 

Այնպես որ՝ այս իշխանությունների իմաստուն զառագիտության շնորհիվ շուտով հաշիվը 2:1 էլ կլինի, հետո՝ 3:1: Միայն թե պարզ չէ՝ հօգուտ ում: 


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1710 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ