...

Սպասենք Արծրուն Հովհաննիսյանին

Սպասենք Արծրուն Հովհաննիսյանին

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այսօր հայտարարել է. «Կութ գյուղի հարակից տարածքում հակառակորդի կողմից դեռ մայիսի 13-14-ից կա որոշակի առաջխաղացում։ Նույն անվտանգության նկատառումներից ելնելով Սոթքի հանքավայրի աշխատակիցները և տեխնիկայի որոշ մասը, դուրս են բերվել: Հանքն այս պահին չի աշխատում։ Երևի երբ անվտանգության խնդիր չի լինի, կսկսեն աշխատանքը»:

«ՉԻ». Ապրեք, ապրեք: Ու չի կարելի սրա մեջ միայն վատը տեսնել: Սոթքի հանքավայրը փակվե՞լ է: Զատո բնությունը կշահի: Բնապահպանական խնդիրները կկարգավորվեն: Մաքուր օդ կունենանք: Բա ո՞նց: Ճիշտ է, մի քանի հարյուր մարդ աշխատանքից, իսկ պետբյուջեն՝ գումարներից կզրկվի, փոխարենը ավելի առողջ կլինենք:

Մեզ մի հատ հարց է հետաքրքրում. իսկ ո՞ւր է Արծրուն Հովհաննիսյանը: Ինչո՞ւ չի գնացել Սոթք՝ այնտեղից հերոսական ռեպորտաժներ բերելու: Կամ Սև լի՞ճ ինչու մինչև հիմա չի գնացել: Թե՞ այնտեղից փայլուն ռազմական օպերացիաների մասին պատմելու բան չկա: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   799 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ