ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն անդրադարձել է դատական համակարգի նկատմամբ գործադիրից հնչող քննադատություններին և մասնավորապես Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե դատարանը պսևդոէլիտայի մաս է կազմում: «Եթե իրավաբանական համայնքը վերցնենք՝ ուսանողից մինչև ամենաբարձր պաշտոնյան ու դա բուրգի ձևով ներկայացնենք, դատավորները և դատարանները բուրգի ամենավերին մասում գտնվողներն են, հետևաբար իրավաբանական համայնքում դատավորները և դատարանները արդեն իսկ էլիտա են և ներառվել որևէ այլ էլիտայի մեջ, դրա ոչ անհրաժեշտությունը, ոչ էլ կարիքը կա»:
«ՉԻ». Հասկանում եք, չէ՞, որ այս դատական իշխանությունը, որը հիմա հոխորտում է իշխանությունների դեմ, իրեն էլ էլիտա է համարում, 20 տարի «կաբլուկի» տակ գործող համակարգ է եղել:
Մի համակարգ, որի հազարավոր ապօրինությունների տակից պետությունը մինչև հիմա չի կարողանում դուրս գալ: Մինչև հիմա սրանց անօրինական վճիռները Եվրադատարանը բեկանում ու Հայաստանում հարյուր հազարավոր եվրո տուգանքների է ենթարկում: Այ, որ այդ տուգանքներ վճարողը այս դատավորները լինեին, հաստատ իշխանությունների հրահանգները կատարելուց առաջ կմտածեին:
Իսկ հիմա թող Նիկոլ Փաշինյանը մտածի: 2,5 տարի բան չանելու արդյունքում այսօր դատական իշխանությունը բացահայտ իր դեմ է դուրս եկել, ազատ է արձակում այս իշխանությունների հետ խնդիր ունեցող բոլոր հանցագործներին, մարդասպաններին, սպանության կոչ անողներին, թալանչիներին:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: