...

Արմեն, շատ մի նեղվիր, քո ընտրությունն է

Արմեն, շատ մի նեղվիր, քո ընտրությունն է

«Նիկոլ, շատ մի նեղվիր: Արտաքին քաղաքականությունը երբեք քո փեշագը չի եղել։ Մարդկային հարաբերությունները նույնպես: Երկիրս է ափսոս...»: Տողերի հեղինակն Արմեն Աշոտյանն է:

«ՉԻ». Աշոտյան, լու՞րջ: Այսքան երիտասարդ ու արդեն Ալցհեյմերի հիվանդությո՞ւն: Եթե մոռացել ես՝ ում ենթակայության տակ ես աշխատել ու ում ես երկրպագում, ապա մենք չենք մոռացել:

Մարդկային հարաբերությունների մասին. հերոսդ՝ Քոչարյանը հարկ չհամարեց իջնել ու զրուցել մի տիկնոջ հետ, որի տանը և որի ձեռքերից տարիներ շարունակ հաց էր կերել: Կնոջ, որին տարիներ շարունակ փառաբանել էր և ասել, որ նա միայն Վազգեն Սարգսյանի մայրը չէ, այլ Վազգենի բոլոր ընկերների: Մինչդեռ Գրետա մայրիկը նստացույց էր անում նախագահականի դիմաց, իսկ հերոսդ հարկ չհամարեց անգամ մի քանի րոպեով մոտենալ նրան: Նույն հերոսդ բարևելու համար այն աշխարհ ուղարկեց համակուրսեցի Պողոս Պողոսյանին:

Մյուս հերոսդ՝ Սերժ Սարգսյանն ուրացավ, թե ինչ խոսքեր էր շռայլում Լևոն Տեր-Պետրոսյանին, իսկ հետո հանուն իշխանության՝ բանսարկությունների ինչ դոզա պատվիրեց նրա դեմ: Սարգսյանը հարյուրներով բանտեր ուղարկեց ազատամարտիկների, մարդկանց ում հետ կռվել էր մարտի դաշտում և հաց կիսել նրանց օջախներում, միայն այն պատճառով, որ նրան չէին տեսնում նախագահի պաշտոնում:

Նույն անձնավորությունն ուրացավ անգամ վերևի հերոսին: Մոռացավ, որ Մարտի 1-ի գլխավոր շահառուն հենց ինքն էր: Մինչդեռ փեսայի մեդիաներով 10 տարի փորձեց համոզել հասարակությանը, որ անհամաչափ ուժի կիրառման պատասխանատվությունը միայն Քոչարյանի վրա է, իսկ ինքը կապ չունի:

Արմեն, շատ մի նեղվիր, քո ընտրությունն է երկրպագել նման «հերոսներին»:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5326 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ