...

Արթուր Աբրահամը մի բան հաշվի չէր առել

Արթուր Աբրահամը մի բան հաշվի չէր առել

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը, արձագանքելով Ռոբերտ Քոչարյանին ծննդյան տարեդարձը շնորհավորելուց հետո իր հասցեին հնչած քննադատություններին, ասել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, ես շնորհավորել եմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տարեդարձը: Անկեղծ ասած, սրտանց հարգում և սիրում եմ Հայաստանի բոլոր նախագահներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ինքս չեմ զբաղվում քաղաքականությամբ, և իմ շնորհավորանքների կամ գործողությունների հիմքում քաղաքական ենթատեքստեր չկան: Դուք ինձ լավ գիտեք՝ քաղաքականությունն իմը չէ, ես սպորտի մարդ եմ և ազգի տղա: Առաջարկում եմ չքաղաքականացնել իմ այս կամ որևէ շնորհավորանք»:

ՉԻ. Մեր ազգի տղան մի փոքրիկ մանրուք է մոռացել. Լևոն Տեր-Պետրոսյանն էլ, Սերժ Սարգսյանն էլ, Նիկոլ Փաշինյանն էլ են ժամանակին ծնվել, հետևաբար, նույնպես ծննդյան օրեր ունեն: Ինչ-որ չենք հիշում, որ Արթուր Աբրահամը այս տարիների ընթացքում նրանցից գոնե մեկին գոնե մեկ անգամ շնորհավորած լիներ ծննդյան օրվա առթիվ: Թեպետ, ահավոր անկեղծ սիրում և հարգում է բոլորին: Բայց մենակ Քոչարյանին է շնորհավորել: Ու զարմանալի «զուգադիպությամբ» հենց այդ օրը Քոչարյանին շնորհավորելու բուռն ցանկություն է առաջացել մի շարք այլ գործող և նախկին մարզիկների մոտ: Բոլորի մոտ էլ առաջին անգամ: Նախկինում նրանցից ոչ ոք շնորհավորած չկար:

Ասում են՝ էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու: Շնորհավորել ես, Աստված քո հետ, բայց որ հետո լոլո է կարդում, թե բա մի՛ քաղաքականացրեք, ես կարգին, ազգին նվիրված տղա եմ, այս մեկն արդեն ամեն ինչ փչացնում է: Հայ ժողովրդի, բազմաթիվ մարզասերների շրջանում տարիներով վաստակած արժանի հարգանքը և հեղինակությունը ընդամենը մի քանի տողով, նման երկերեսանիությամբ, կեղծավորությամբ գետնով տալու իմաստը ո՞րն էր:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ