...

Ասե՞ղ էր, որ չէիք տեսել

Ասե՞ղ էր, որ չէիք տեսել

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնել է, որ իր աշխատակիցներն Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում հայտնաբերել են բազալտի և տուֆի ապօրինի արդյունահանման դեպք: Պարզվել է, որ ապօրինի արդյունահանվել է 1470 խմ տուֆ և 18435 խմ ծավալով բազալտ: 

«ՉԻ». Շատ հետաքրքիր է բայց: Եթե հայտարարեին, որ այսինչ խանութում հայտնաբերել են երկու հատ ժամկետանց մածուն կամ Սևանում 10 կգ սիգ ձուկ, բան չէինք ասի:

Բայց ո՞նց է հնարավոր, որ մի տեղ թաքուն և ապօրինի արդյունահանեն, հարյուրավոր բեռնատարներով տեղափոխեն տուֆ ու բազալտ, ու դա նոր հայտնաբերվի: Այսինքն՝ ամիսներ շարունակ գործող քարի հանք է եղել: Ոնց որ ասեին՝ հայտնաբերվել է ավտոմեքենաներ արտադրող ապօրինի գործարան: 

Մինչև հիմա այդ հանքը ոչ մեկի աչքով չէ՞ր ընկել: Կարո՞ղ ենք այստեղից ենթադրել, որ Հայաստանում բազմաթիվ նման քարհանքեր կան, որոնց գործունեությունն աննկատ է մնում: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   697 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ