...

Մենք ե՞նք, մեր լեռնե՞րը

Մենք ե՞նք, մեր լեռնե՞րը

S.O.S. նախաձեռնության անդամ, բնապահպան Հայկ Բարսեղյանը տեսանյութով ներկայացրել է իրավիճակը Հատիս լեռան շուրջ. «Հատիսի գլխին եմ, ամեն ինչ ավերած, քանդած, տաշած է»:

«ՉԻ». Էէէ՜, ախպեր ջան: Ինչի մենակ Հատիս լեռան գագա՞թն է ավերած: Նույն վիճակը Գեղամասարի, Իշխանասարի, ու էլի մի դյուժին սարի գագաթների վրա է: 

Ուղղակի մեր լեռների գագաթների մի մասը Ալիևն է ավերում, մի մասը՝ մեր օլիգարխներից մեկը: Հիմա կյանքն է այդպիսին. ով լեռան գագաթ է տեսնում, միանգամից տաշում է: 

Ավելի ճիշտ, իշխանություններն են այդպիսին. դե որ մեր լեռների գագաթների մի մասը թողնում են, որ Ալիևը ավերի, ասում են՝ հենա ավելի լավ է, գոնե էդ գործը հայ մարդն անի, որ շատ դարդ չանենք:

Տարբերությունը մենակ այն է, որ Ալիևը լեռան գագաթներին ռազմական ամրություններ է սարքում, մեր օլիգարխը՝ արձան:

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   552 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ