...

Ժողովուրդն արդեն համը հանում է

Ժողովուրդն արդեն համը հանում է

Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ պարզաբանել է Սևանա լճի էկոհամակարգին սպառնացող խնդիրները, որոնց մասին վերջին օրերին շատ է խոսվում:

Հայտարարության վերջում նշված է. «Համատեղ ջանքերով վերականգնենք մեր ազգային հարստություն՝ Սևանա լճի էկոհամակարգը և այսուհետ երաշխավորենք դրա անխաթարությունը՝ բոլորիս պատասխանատու և սրտացավ վերաբերմունքի ներքո»:

«ՉԻ». Լավ է, տակն էլ չեն գրել՝ Շնորհավոր Սուրբ Ծնունդ և Ամանոր: Լրիվ կենացախառն հայտարարություն է:

Այս մարդիկ այդպես էլ չեն ուզում հասկանալ, որ իրենք իշխանություն են, ժողովուրդն իրենց ձայն է տվել, որ գործ անեն, ծրագրեր իրականացնեն, խոստումներ կատարեն, ոչ թե շուռ գան, ասեն՝ ժողովուրդ ջան, եկեք համատեղ ջանքերով փրկենք Սևանը:

Ժողովուրդը որոշումներ կայացնո՞ղ է, թե՞ որոշումներ կայացնելու համար մանդատ տվող: Կամ այդ ի՞նչ եք ցանկանում անել, որ ժողովուրդը չի աջակցում: Կարո՞ղ է ժողովուրդն է Սևանի ջրերը բաց թողնում, որ Արարատյան դաշտավայրում տղերքի ձկնաբուծարանները բոլ-բոլ աշխատեն:

Նույն մոտեցումը Արցախի հարցում էր: Ասում էին՝ դե հա, կարող էինք պատերազմը շուտ դադարեցնել, էսքան կորուստները չլինեին, բայց ժողովուրդն ի՞նչ կմտածեր:

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1035 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ