...

Հայաստանն էլ է դժգույն երկիր

Հայաստանն էլ է դժգույն երկիր

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը ահազանգել է. «Այսօր Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Դեբեդ գետի առափնյա Պտղավան և այլ գյուղի ֆերմերները ահազանգել են, որ սկսած առավոտվա ժամը 4-ից գետը ստացել է մոխրագույն երանգ և ակնհայտ է, որ գետին խառնվել են հանքարդյունաբերական թափոններ։ 

Գյուղացիները չեն կարողացել ոռոգել իրենց այգիները։ 

Ակնհայտ է, որ թափոնները գետն են լցվում գիշերվա ժամերին։ Ես այսօր առավոտվանից մինչև հիմա անցել եմ գետի Ախթալա-Այրում տարածքը ընկնող հունով, ստուգել եմ աղտոտման, բոլոր հնարավոր աղբյուրները, սակայն բոլոր տեղերը ջրերը արդեն պարզված էին։ Հավանաբար արտահոսքը դեպի գետ սկսվում է գիշերվա ժամը 1-2-ից հետո՝ մարդկային գործոնով պայմանավորված և հատուկ։ 

Արդյունքում ինչ ունենք, վարկի տակ ճռնչող հարյուրավոր ֆերմերների, գյուղացիների բերքը փչանում և աղտոտվում է, ծառերը չորանում են, երեխաների և մարդկանց առողջությանը վնաս է հացվում։ 

Էս ինչ բացթողի և արհամարհական վիճակ է և անգործություն։ 

Այդպես չի կարող շարունակվել, Նոյեմբերյան համայնքի Դեբեդի առափնյա գյուղերի բնակիչները արդեն իսկ դիմումներ են պատրաստում և պետք կլինի կանեն ավելին։ 

Իսկ դուք նոր հանքեր եք ուզում, այ կստանաք հա»:

«ՉԻ». Ուզում էինք ասել, որ Նիկոլ Փաշինյանը պետք է... էն էլ հիշեցինք, որ արձակուրդում է: Իմիջիայլոց, հանգիստն անցկացնում է այն վայրերում, որտեղ հոսում է Դեբեդը: Հուսով ենք, ախրաննիկները նրան կզգուշացնեն, որ հերթական ֆոտոսեսիայի համար հանկարծ գետը չմտնի, թե չէ կարող է կիսլատայի մեջ վառվի:

Բայց զգո՞ւմ եք, որ Արցախից հետո հիմա էլ Հայաստանի Հանրապետությունն է մանրից դառնում դժգույն ու դժբախտ: Հատիսի հարցը լուծեցին, Սևանա լիճն արդեն բարով-խերով ճահիճ են սարքել, հիմա հասել են Դեբեդին և ընդհանրապես՝ Լոռու մարզին: Դժգույն են, դժգույն:

Իսկ ով որ թաքուն գիշերով մեր երկրի բնությունն ավերում է, ով հարվածում է մեր պետությանը, գյուղացիներին, սպանում մեր երեխաների ապագան, վստահ է, որ անպատիժ է մնալու, որ պրոբլեմ չունի, որովհետև իշխանություն չունի: Հը՞, Նիկոլ Փաշինյան: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1701 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ