...

Ահազանգն ուսումնասիրվում է

Ահազանգն ուսումնասիրվում է

Լոռու մարզի Ախթալա համայնքի հարակից տարածքներում ամենայն հավանականությամբ ստուգումներ կիրականացվեն: Այս մասին «ՉԻ»-ին հայտնեցին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

«Ուսումնասիրություններ են իրականացվում, որոնց ավարտից հետո պարզ կլինեն հաջորդ գործողությունները»,- փոխանցեցին տեսչությունից:

Նշենք, որ օրեր առաջ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը ֆեյսբուք սոցիալական ցանցում ահազանգել էր, որ Ախթալայի ձորերը լցված են թափոնաջրերով և թափոնակույտերով:

Հնչեցրած ահազանգով զբաղվում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:

Նա հայտնել է, որ աղտոտված գետի ջրերով ոռոգվում են Ախթալայի և Նոյեմբերյանի տարածաշրջանի այգիներն ու դաշտերը: ՀԿ ղեկավարը խնդիրը պատկան մարմինների ուշադրությանն է ներկայացրել և պահանջել, որ այն լուծում ստանա:

«Ախթալայում կարևոր աղտոտիչներից մեկն է Ախթալայի վանքի հարակից ձորը: Սա ազգային անվտանգության խնդիր է, որ տեսանկյունից էլ նայես։ Չէ, ինչպես է կարելի, տրամաբանության մեջ չի տեղավորվում: 
Այս ամբողջ թափոնախառը ջրերը այդպես, ձորով, գետակով գնում խառնվում են Դեբեդ գետին, ու սա փոքր խնդիր չէ: Ինչպես երևում է նաև հատուկ փոսեր են ձորում ստեղծված, որպեսզի թափոնները որոշակիորեն նստվածք թողեն ու նոր գնան խառնվեն գետին»,-
մանրամասնել է Դուլգարյանը:

Նշենք, որ հաճախ հնչեցվում են ահազանգեր, որ «Նահատակ» պոչամբարի տարածքից թափոնաջրերը հոսում են դեպի Դեբեդ գետ:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2075 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ