...

Ո՞ւր ես, մեր միակ ասպետ

Ո՞ւր ես, մեր միակ ասպետ

Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պիպոյանը լուսանկարներ է հրապարակել Երևանյան լճից և գրել. «Ներկայումս լճի ջուրն ամբողջովին իջեցվել է ինձ անհայտ պատճառներով։ Արդյունքում ջրամբարի ափերը բացվել են այնտեղ կուտակված կենցաղային և այլ աղբն ակներև դարձնելով։ Կարծում եմ, որ պետք է տվյալ առիթը բաց չթողնել և ջրամբարի ափերից հարկավոր է աղբը արագ հավաքել մինչև ջրի նոր ամբարումը»:

«ՉԻ». Պրոֆեսորը վեց հատ լուսանկար է հրապարակել, ու ինչն է զարմանալի. դրանցից ոչ մեկում Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը չի երևում:

Սա իսկապես արտառոց է: Որպես կանոն, վերջին երկու ամսում Երևանում, Երևանի հետ կապված, Երևանի շուրջ տեղի ունեցող ցանկացած իրադարձության ժամանակ Ավինյանը պարտադիր ներկա է, մի քանի ռակուրսով նկարված, ու անպայման նշվում է, որ ինքը ներկա է:

Իսկ այստեղ Երևանի հետ կապված պրոբլեմ է, ու ինքը չկա: Որ Ալեն Սիմոնյանը չկա, հասկանում ենք, պատրաստվում է պաշտոնական այցով մեկնել ֆուտբոլի աշխարհի առաջնություն, բա Ավինյանն ո՞ւր է: Էս աղբն իրեն է սպասում, ի վերջո Մանկական Եվրատեսիլն է շուտով, հյուրեր են գալու, որ գան, Երևանյան լիճը տեսնեն, ի՞նչ են մտածելու: Մտածելու են նույնը, ինչ ամերիկյան դեսպանատան աշխատակիցները: Հի-հի: Սա կատակ չէր:

Հ.Գ. Վերջերս մի հասարակական գործիչ Երևանում ապօրինի շինարարության վերաբերյալ լուսանկարներ էր հրապարակել և ահազանգել քաղաքապետարանին: Մենք դրան անդրադարձել էինք, բռնել, մեզ գրել էր, թե ինչի ենք անդրադարձել, պահանջում էր նյութը ջնջել: Դրա համար ցանկանում ենք շեշտել, որ ֆեյսբուքը սոցիալական, բաց հարթակ է, եթե այնտեղ մեկը բան է գրում, ապա գրում է բոլորի համար: Պրոֆեսորից նման դժգոհություն այս դեպքում դժվար թե լինի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1343 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ