...

Աշոտյան, մի՛ բզբզա, մարդկանց զգացմունքների հետ մի՛ խաղա

Աշոտյան, մի՛ բզբզա, մարդկանց զգացմունքների հետ մի՛ խաղա

Արմեն Աշոտյանը գտել է պատճառը, թե ինչու չեն վերադարձվում հայ գերիները. Հայաստանը չունի պատվիրակության ղեկավար Եվրանեսթում: Ահա նրա գրառումից մի հատված.

«Կա ուժեղ գործիք Ադրբեջանին ճնշելու և տղերքին վերադարձնել փորձելու համար, բայց իմքայլական ոհմակին սա պետք չէ։ Եվրանեսթը տալիս է ունիկալ շանս խնդիր բարձրացնել և ջանքեր գործադրել մեր ռազմագերիների և պատանդների վերադարձի հարցով ինտենսիվ ու միջազգային մակարդակով զբաղվելու համար։

Հասկացաք, չէ՞։

Սակայն պարգևավճարալափ և թրքաբարո ոհմակին այս ամենը չի հետաքրքրում այն աստիճանի, որ արդեն գրեթե 3 ամիս է անգամ մարդ չեն նշանակում տվյալ գործով զբաղվելու համար»։

«ՉԻ». Որպեսզի պարզ լինի, թե ինչ կառույց է Եվրանեսթը, ընդամենը պետք է ֆիքսել, որ այն իր ազդեցությամբ և լիազորություններով մի քանի տասնյակ անգամ զիջում է ԵԽԽՎ-ին: Ներխորհրդարանական ֆորում է, որում Եվրախորհրդարանի և Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի, Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի ազգային խորհրդարանների ներկայացուցիչները մշակում են ԵՄ-ին ավելի մոտ քաղաքական ու տնտեսական կապեր: Հիմնվել է 2003 թվականին Եվրոպական Հանձնաժողովի կողմից և Արևելյան գործընկերության բաղկացուցիչ մաս է կազմում:

Այսինքն՝ ԵԽԽՎ-ում չկարողացան հարցը դարձնել օրակարգային, բայց ավելի փոքր հարթակում, որը կազմված է Ադրբեջանի դաշնակիցներից, կկարողանանք բեկումնային որոշումներ արձանագրել: Իրեն մեծ դիվանագետ երևակայողը ավելի լավ կանի անդրադառնա ներկայիս դաշնակից Միքայել Մելքումյանի պահվածքին ԵԽԽՎ պլենար նիստին, իրեն բնորոշ բառամթերքով անարգանքի սյունին գամի 17-ի շարժման ներկայիս գործընկերոջը:

Աշոտյանը խաղում է մարդկանց զգացմունքների հետ: Դե ուժեղ գլխագիր է՝ «Կա ուժեղ գործիք Ադրբեջանին ճնշելու և տղերքին վերադարձնել փորձելու համար»:

Ի գիտություն Աշոտյանի՝ Եվրանեսթի որոշումները սովորության համաձայն մնում են թղթի վրա: Օրինակ՝ ժամանակին այդ կառույցը պահանջեց, որ Ուկրաինան ազատ արձակի Յուլյա Տիմոշենկոյին, բայց ոչ ոք բանի տեղ չդրեց: Նույնկերպ 2015-ին պահանջեցին, որ Ալիևը ազատ արձակի քաղբանտարկյալներին, բայց ոչինչ դրան չհետևեց:

Դա մի կառույց է, որը հնարավորություն է տալիս վերոհիշյալ երկրների խորհրդարանների պատգամավորներին ավելի հաճախ մեկնել գործուղման, շրջագայել, տեսնել Եվրոպան և հետո գալ, ասուլիս տալ ու պատմել, թե ինչ լուրջ գործերով են զբաղված եղել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   834 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ