...

Աշոտյանի հետ համաձայն ենք. իշխանությունները նենգություն արեցին

Աշոտյանի հետ համաձայն ենք. իշխանությունները նենգություն արեցին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ընտրություններին իշխանությունը գործադրեց բոլոր ջանքերը, որպեսզի մի կողմից թույլ չտա Հանրապետականին հայտնվել ԱԺ-ում, մյուս կողմից՝ հասարակությանը առ այսօր անհայտ անձանց համար ապահովի բազմահազարանոց քվե»:

«ՉԻ». Լիովին համաձայն ենք Աշոտյանի հետ. հանրապետականներին իսկապես թույլ չտվեցին հայտնվել խորհրդարանում: Իշխանությունները նենգաբար արգելեցին «Գազելներով» մարդկանց բերել-լցնել ընտրատարածք, ընտրակաշառքը չթողեցին, ինչը միջազգային կոնվենցիաների կոպիտ խախտում էր, քուչի գյադա-գյուդեքին լարեցին ընտրատեղամասերի տարածքից, ինչը ծանր հանցանք էր. այսպիսի ծանր պայմաններում հանրապետականները ո՞նց 5 տոկոս հավաքեին:

Ինչ վերաբերում է խորհրդարանում հասարակությանը առ այսօր անհայտ անձանց հայտնվելուն, այստեղ էլ կարելի է հասկանալ Աշոտյանին. իրենք սովոր էին, որ 20 տարի շարունակ խորհրդարանում նույն թթված դեմքերը լինեին, երկու հոդաբաշխ նախադասություն արտահայտել չկարողացող նժդեհականները մաշեին աթոռները, նույն թափանը տրաքող օլիգարխները լինեին, նույն կոճակ սեղմողները, նույն հաճախորդները: Բնական է, որ սրանցից հետո ով էլ հայտնվեր խորհրդարանում, հասարակության համար անհայտ էր լինելու: Ձեզանից բացի, ուրիշի չէիք թողնում խորհրդարան գա, հասարակությունը ինչպե՞ս նրանց ճանաչեր: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2131 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ