...

Աշոտյանին բույսի են վերածում

Աշոտյանին բույսի են վերածում

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պատկերացրեք, ինչ ծանր է վիճակը, որ Բրջոնի-Փաշինյան քարոզչական դուետին միացել է նաև Տեր-Պետրոսյանը։ Ցինիզմ է մեղադրել մեզ, երբ նիկոլական քարոզչամեքենան ոչ թե վիրուսի կամ Ալիևի դեմ է պայքարում, այլ այլախոհների և ընդդիմության։ Ցավալի է, որ երկրի առաջին նախագահը «չի նկատում» այս մեկ տարուց ավել ազատությունից զրկված և հետապնդվող երկրորդ նախագահին։ Տպավորություն է, որ առաջինը չորրորդի խաթր փորձեց կռվացնել երկրորդին երրորդի հետ։ Ապարդյուն»։

«ՉԻ». Աշոտյանն այնքան վաղուց և տոտալ է ինքնամեկուսացված, որ չի հասկացել՝ Բրջոնիի և իր միջև որևէ տարբերություն չկա: Բրջոնիին թվում է, թե ինքը աստղ է, իսկ Աշոտյանին, որ ինքը այլախոհ է: Գրեթե Սախարովի պես դիսիդենտ է, պարզապես թուլություն է դրսևորել և վարորդի հետ պետությունից միլիոններ են յուրացրել:

Աստված մի արասցե, եթե գործող կառավարությունը նախորդի պես պայքարի Ալիևի դեմ: Այսինքն՝ մեզ կսպառնա էլի հարյուրավոր հեկտարների տարածքների կորուստ: Կրկին մեզ կսպառնա բանակի թալանում և բանակի հանկարծակիի գալը թշնամու հարձակումից: Ուրեմն նորից պատրաստ կլինենք հանձնել 7 շրջանները և աղետից կփրկվենք միայն Ալիևի անշրջահայացության արդյունքում:

H1N1-ի արդյունքում մի քանի տասնյակ զոհ տված իշխանությունը փորձում է ստվերել գործող իշխանության պայքարը կորոնավիրուսի դեմ: Դա միայն ցինիզմ չէ, դա միգուցե նաև արդյունք է, որ «այլախոհ» Աշոտյանին հատուկ դեղեր են ներարկում, որպեսզի վերջնականապես դառնա բույս:  

Ինչ վերաբերում է Քոչարյանին և Սարգսյանին կռվեցնելուն: Լևոն Տեր-Պետրոսյանը չունի նման խնդիր: Այդ խնդիրը շուտով կլուծի Երևան քրեակատարողական հիմնարկի ղեկավարը: Երբ Սարգսյանը դառնա Քոչարյանի բանտակիցը, բանտապետը մեկի ճաշիկը կամ սպիտակ փոշին կուշացնի, և միմյանց հետ կռիվը կդառնա տեխնիկայի գործ:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2668 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ