ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասել է. «Եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա առաջիկա շաբաթվա ընթացքում, ես դուրս կգամ քաղաքականությունից»:
«ՉԻ». Եթե ճիշտ ենք հիշում, Արմեն Աշոտյանը վաղուց դուրս է եկել քաղաքականությունից: Այո, հենց Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, ինքը մի շաբաթվա ընթացքում նույնպես հեռացավ քաղաքական դաշտից:
Թե երբ է Աշոտյանը նորից քաղաքականություն վերադարձել, չգիտենք, միայն թե խասյաթ է դարձրել՝ անընդհատ երկրի ղեկավարի հրաժարականով պայմանավորված, քաղաքականությունից դուրս գալ:
Իսկ ընդհանրապես, Աշոտյանը քաղաքականությունից դուրս պետք է գար այն պահին, երբ Բաղրամյան պողոտայում ցուցարարները շատ «կուլտուրական» կերպով խնդրեցին նրան հեռանալ:
Ինչ վերաբերում է այս վերջին պայմանին, ապա Աշոտյանը մեզ հիշեցրեց «Անապատի սպիտակ արևը» ֆիլմի հերոսին, որը նույնպես իր օրն էր ընկել:
..Опубликовано Ինչպես է դա եղել Пятница, 5 июня 2020 г.