...

Աստղերը հուշում են. Արթուր Վանեցյան

Աստղերը հուշում են. Արթուր Վանեցյան

ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

Արթուր Վանեցյան - Կենդանակերպի նշանը՝ Բարվիխայի սկունս:

Երկուշաբթի կհայտարարեք, որ ԱԱԾ-ն աշխատում է Փաշինյանի հստակ, խելացի ու պետականամետ հանձնարարականների ներքո:

Երեքշաբթի կհայտարարեք, որ գեներալների ուսադիրները ձեռք եք բերել գործող ռեժիմի անպատասխանատու հանձնարարությունները կատարելով:

Չորեքշաբթի կհայտարարեք, որ Սանիթեքի վերաբերյալ ունենք հույժ գաղտնի փաստաթղթեր, որոնք ձեռք եք բերել աղբամաններից՝ Փաշինյանի անօրինական ցուցումները կատարելու ընթացքում:

Հինգշաբթի կհայտարարեք, որ ունենք հզոր ռազմական գիտելիքներ և միայն Փաշինյանի մակերեսային գիտելիքների պատճառով եք ավարտել գյուղինստիտուտը և ոչ թե Վեսթ Փոյնթը:

Ուրբաթ կհայտարարեք, որ Միքայել Մինասյանի գործով կարևոր վկային սահմանն անցկացնելիս չեք կատարել սպային ոչ հարիր արարք. այդ պահին եղել եք սպարտիվկայով:

Շաբաթ-կիրակին անցկացրեք Բարվիխայի անցակետի շրջակայքում: Առաջին այցելուին շքեղ նվերներ են սպասվում Սամվել Կարապետյանից:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   18807 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ