...

Աստղերը հուշում են. Հրայր Թովմասյան

Աստղերը հուշում են. Հրայր Թովմասյան

ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

Հրայր Թովմասյան. Կենդանակերպի նշանը` Pochoff aghvesus:

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի վճռական իրադարձություններով:

Երկուշաբթի օրը գրիչներ կուղարկեք ԵԽԽՎ-ին, Եվրադատարանին, ԵԱՏՄ-ին, ՈՒԵՖԱ-ին և կենդանիների պաշտպանության միջազգային գործակալությանը:

Երեքշաբթի օրը մինչև 65 տարին լրանալը կնշանակվեք Corloff ընկերության պաշտոնական և բացառիկ դիստրիբյուտերը Հայաստանում:

Չորեքշաբթի կհայտարարեք, որ իշխանությունների սրած գրիչը մի օր մտնելու է խորհրդարանի օրակարգ:

Հինգշաբթի օրը աշխատանքային հանդիպում կունենաք Վատիկանի նախկին դեսպանի հետ. կքննարկվեն ձեզ սրբադասելու հարցերը: 

Ուրբաթ օրը Սահմանադրական դատարանի շենքը կշրջապատեք փշալարերով, կփորեք խրամատներ ու կկառուցեք դզօտներ՝ հայտարարելով, որ այսուհետ Արցախի սահմանն այստեղով է անցնելու:

Շաբաթը և կիրակին կանցկացնեք ինտերնետում. չինական կեղծված Corloff գրիչներ ճարելու և ներկրելու նպատակով:

«Չորրորդ իշխանություն», թիվ 18, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   3255 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ