...

Սխալ հասցեով եք քննադատում

Սխալ հասցեով եք քննադատում

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է նախագահ Արմեն Սարգսյանի կողմից «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը ստորագրելուն, որով առաջարկվում է 2018-ի ապրիլի 9-ից առաջ նշանակված ՍԴ յոթ դատավորներին ժամկետից շուտ ուղարկել թոշակի.

«Փաստորեն նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը այս անգամ էլ համարեց, որ իրեն «հարմար» չի իր սահմանադրական առաքելությունը կատարելը։

Ավելի հարմար է վարչապետին կից նախագահի գրասենյակի ղեկավար աշխատելը։

Ավելի հարմար է Սանտա Կլաուսի իր դերին համահունչ Նիկոլին ու իշխանություններին ամանորյա նվեր մատուցելը»:

«ՉԻ». Արփինե Հովհաննիսյանը մասնագիտությամբ իրավաբան է, եղել է արդարադատության նախարար և շատ լավ գիտի, որ այս սահմանադրությունը ոչ բարով-խերով մոգոնել է Հրայր Թովմասյանը: Վերջինս է հանուն Սերժ Սարգսյանի երկրի ղեկավարի կարգավիճակը նախագահից վերցրել ու փոխանցել վարչապետին: Իսկ նախագահին թողել է միայն ստորագրելու ու կնիք դնելու գործառույթը: Չստորագրել ու չկնքել չի կարող: Հրայր Թովմասյանը դա էլ էր հոգացել: 

Հիմա Արփինե Հովհաննիսյանը փոխանակ Հրայր Թովմասյանի վրա շան լափը թափի, Արմեն Սարգսյանին է քննադատում և վիրավորում: Ի դեպ, նախկիններն այսքան խոսում են, թե ներկայիս իշխանությունները ատելության մթնոլորտ են ձևավորում, բայց տեսեք, արդարադատության նախկին նախարարը երկրի նախագահին «Սանտա-Կլաուս» է բնորոշում: 

Այնպես որ, միայն մի բան կարող ենք խորհուրդ տալ. թուլացեք և հաճույք ստացեք, սա ձեր երազած աջաբսանդալ սահմանադրությունն է:

«Չորրորդ իշխանություն», 15, 2019

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ