Նիկոլ Փաշինյան. Կենդանակերպի նշանը՝ Դժգույն պագանկա
Այս շաբաթը հագեցած կլինի հնարավորինս շուտ մոռացվող իրադարձություններով:
Երկուշաբթի օրը կհայտարարեք, որ «Ապագա կա» կարգախոսի նշաձողը մի թեթև պետք է իջեցնել:
Երեքշաբթի օրը կգաղտնազերծեք Տիգրան Մեծի նամակագրությունը Միհրդատ VI Եվպատորի հետ, որտեղ Արցախին ինքնավարության կարգավիճակով թողել են Ատրպատականի կազմում:
Չորեքշաբթի օրը կխոստովանեք, որ ձեր միակ մեղքն այն է եղել, որ իշխանությունը վերցնելիս ջեբներդ չեք ստուգել, որ տեսնեիք, թե նախկինները մեջն ինչ են գցել:
Հինգշաբթի պաշտոնական այցով Հայաստան կժամանի միջազգային հանրությունը. հանդիպում փակ դռների ետևում, ծանր բանակցություններ, փակուղային իրավիճակներ, երեկոյան՝ դեպրեսիա:
Ուրբաթ օրը կառավարության հրատապ նիստ կհրավիրեք՝ պահուստային ռեզերվներից Ալեն Սիմոնյանին գումար փոխանցելու՝ համակարգչի նոր hard-disc ձեռք բերելու համար:
Շաբաթ-կիրակի օրերին ձեր անվտանգության ծառայության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ մասնակցեք ուսումնամարզական զորավարժություններին. աստղերը պարզապես հորդորում են դա անել: