Նիկոլ Փաշինյան. Կենդանակերպի նշանը` Խլահավ
Այս շաբաթը հարուստ է վճռական իրադարձություններով:
Երկուշաբթի օրը կհայտարարեք, որ ՄԱԿ-ի հիմնադիր հռչակագրում Հայաստանը չի հիշատակվում:
Երեքշաբթի օրը կպարզաբանեք, որ երթևեկության նոր ուղեվարձերը ամենաթանկն են ԱՊՀ-ում, որովհետև հեղափոխությունը տակտիկան փոխել է, արդեն ոչ թե նոր զոհեր, այլ նոր փողեր է պահանջում:
Չորեքշաբթի օրը կհրապարակեք Հրազդանի կիրճի լուսանկարն ու կգրեք. «Հայաստանի Հանրապետության ամենախորը կիրճը. տնից դուրս գալուց առավելագույն խորությունը 90 մետր»:
Հինգշաբթի օրը ֆեյսբուքից ծանուցում կստանաք, որ հեռացվել են ձեր բոլոր այն գրառումները, որտեղ Արցախը Հայաստան էր ու վերջ:
Ուրբաթը շատ թարս օր է. առավոտից հորդառատ տեղումներ կլինեն. հեծանիվ քշելուց թիկնապահները ստիպված զոնտիկ կպահեն ձեր կասկայի վրա:
Շաբաթ-կիրակին ընտիր ժամանակ է գեներալնի ուբորկայի համար. սկսեք գեներալ Վահե Ղազարյանից, ու տենց հերթով կառավարությունը մաքրեք նախարարներից: Բայց զգույշ եղեք, հանկարծ չընկնեք աղբարկղը: