Էրդողան. Կենդանակերպի նշանը՝ Ստամբուլի բիջ:
Շաբաթն ամբողջովին նվիրեք բունկերի համար հողատարածք ընտրելու գործին: F մակնիշի ինքնաթիռներ և S-400 համակարգեր նրանք էլ ունեն, ու մի բան էլ ավել, այնպես որ՝ ճիշտը բունկերն է:
Երկուշաբթի երկակի հաջողությունների օր է: Կավարտեք 60-ամյա հարուստ, բայց դեբիլ որբի որդեգրման փաստաթղթավորումը:
Երեքշաբթի աշխատեք չքնել, այլապես երազին գալու է Աթաթուրքը և ասի՝ այ անասուն, էս ինչ արիր իմ ժառանգության հետ:
Չորեքշաբթի դեպրեսիա և տրամադրության անկում: Անակնկալ կպարզեք, որ փեսա Սելջուկ Բայրաքթարը ոչ թե տաղանդավոր ինժեներ է, այլ շուստրի դզող-փչող, որ այստեղից-այնտեղից պահեստամասեր գտնելով՝ ԱԹՍ է հավաքել:
Հինգշաբթի գործուն քայլեր կձեռնարկեք, որ հասնեք Հիտլերին: Կհայհոյեք նաև Պուտինին, որպեսզի պատմական նախադեպի օրինակով երեք հզոր թշնամիներ ունենաք:
Ուրբաթ պատմական հավակնություններ կարտահայտեք բոլոր այն քաղաքների հանդեպ, որտեղ կա Waikiki խանութների ցանց:
Շաբաթ-կիրակի անցկացրեք բունկերում: Թող աշխարհը ձեզ վերջին անգամ տեսնի Իբրահիմի հզոր ռեպորտաժի միջոցով: