...

Միջանցքից քամի փչեց

Միջանցքից քամի փչեց

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, ասել է. «Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունը կիրականացնի Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայությունը»:

«ՉԻ». Հը՞... ի՞նչ ասաց: Իսկ ի՞նչ ասաց. ընդամենը կրկնեց Էրդողանի այսօրվա հայտարարությունը: Նա էլ այնտեղ է ասել, որ Հայաստանի պարտավորության շրջանակներում շուտով տրանսպորտային գծերով Ադրբեջանի արևմտյան շրջանները կմիանան Նախիջևանին:

Չգիտենք, թե հիմա ինչ թուքումուր են թափելու Զախարովայի ու Էրդողանի վրա, դա համարելու են ռսաթրքական օկուպանտների բարբաջանքներ, բայց ինչ-որ շատ վստահ են ասում: 

Սպասենք իշխանությունների արձագանքին. մենակ թե Ալմա-Աթայի հռչակագիրն ու Բիշքեկի զինադադարը մեջտեղ չբերեն ու դրանով իրենց վրայից հանեն միջանցքի թեման:

ՎԱՐԿԱՆԻՇ

   523 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ