Ռուբեն Վարդազարյան. Կենդանակերպի նշանը` Դատավորոր
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի վճռաբեկ իրադարձություններով:
Երկուշաբթի օրը Գագիկ Ջհանգիրյանը ԲԴԽ նիստում ձեր կողքին կնստի. տրամադրության անկում, դեպրեսիա, ախորժակի իսպառ բացակայություն:
Երեքշաբթի կդատապարտեք իշխանություններին կախաղան հանելու կոչերը՝ ընդգծելով, որ ճիշտը գնդակահարությունն է:
Չորեքշաբթի օրը կհայտարարեք, որ հին դատավորները անկախ են և կաշառք են վերցնում բացառապես իրենց համոզմունքներից ելնելով:
Հինգշաբթի օրը կհայտնեք, որ գործարկվել է դատական նոր կայքը, և այսուհետ պատվերներ տալու համար բավական է գրանցվել ու համապատասխան հաշվեհամարին գումար փոխանցել:
Ուրբաթ օրը կմիանաք «Հայրենիքի փրկության կոմիտեին». երեկոյան՝ ֆինանսական գործերի կարգավորում, արտահերթ առանձնատուն ստանալու երաշխիք:
Շաբաթ և կիրակի օրերը վերջապես անցկացրեք անկախ կարգավիճակում: