...

Այս մեկը չէինք սպասում

Այս մեկը չէինք սպասում

Մայր Աթոռը հաղորդագրություն է տարածել, որում նշված է. «Մարտի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվեց Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանյան անդամների ժողով, որի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվեց նաև տիար Գագիկ Ծառուկյանի կողմից Հայաստանում մեր Տեր Հիսուս Քրիստոսի արձան կառուցելու նախաձեռնությունը:

Գերագույն հոգևոր խորհուրդը բարձրորեն գնահատում է տիար Գագիկ Ծառուկյանի եկեղեցաշինական անուրանալի ծառայությունները, որոնցով նա մեծապես նպաստել է Եկեղեցու հոգևոր-քարոզչական առաքելության արդյունավորմանը: Միաժամանակ Եկեղեցին ընդունելի չի համարում մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը՝ նկատի առնելով, որ այն հարիր չէ Հայ Եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին։ Եկեղեցու համար ընդունելի կարող է համարվել Փրկիչ մեր Տիրոջ հարթաքանդակի կառուցումը՝ «Ամենափրկիչ» խաչքարերի սկզբունքով»:

«ՉԻ». Հազիվ մի լավ բան լսեցինք: Այսպիսի ողջամտություն, անկեղծ ասած, չէինք սպասում: Սա այն դեպքն է, երբ պետք է ողջունել Մայր Աթոռի դիրքորոշումը: Հուսով ենք, այս հարցում մինչև վերջ էլ սկզբունքային կգտնվեն, թե չէ, գիտենք էլի, Ծառուկյանը կարող է շարունակել իր... գութանը առաջ տանել: Չուզեցինք այլ բառ գրել:

Այնպես որ, հիմա Գագիկ Ծառուկյանը կարող է 33 մետր բարձրության հարթաքանդակ կառուցել՝ տարբեր լեզուներով, խաչերով և այլն: Տուրիստները դրան էլ դեմ չեն լինի: 
 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1399 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ